«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
29 դեկտեմբերի 2004 թ.
ք. Երևան N 35-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 12-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» Ձև թիվ 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» Ձև թիվ 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 154-Ն որոշումը:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված
Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
29 դեկտեմբերի 2004 թ.
թիվ 35-Ն որոշմամբ
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 12-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» ձև թիվ 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են գյուղատնտեսական արտադրանքի շուկա կազմակերպող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. 1-ին տողը «Դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարվա սկզբին» - հավասար է նախորդ տարվա վերջի դրամական միջոցների մնացորդին:
6. 2-րդ տողը «Ընդամենը եկամուտներ» - իրենից ներկայացնում է 3-րդ, 4-րդ և 5-րդ տողերի հանրագումարը (տող 2 = տող 3 + տող 4 + տող 5):
7. 3-րդ տողը «տեղահատկացման դիմաց վարձակալական վճարներ» - հաշվառվում են շուկայի այն եկամուտները, որոնք գանձվում են շուկաներում վաճառք իրականացնող անձանցից գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի նպատակով տեղահատկացման համար:
8. 4-րդ տողը «օժանդակ ծառայություններից ստացված եկամուտներ» - հաշվառվում են այն եկամուտները, որոնք ստացվում են շուկայում գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն իրականացնող անձանց որոշակի ծառայություններ մատուցելու դիմաց. առևտրական գույքի, կշռաչափման սարքերի տրամադրումը, մթերքների պահպանումը սառնարաններում, սառցարաններում և այլ պահեստային տարածքներում, հատուկ սանիտարական հագուստների տրամադրումը, գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի կազմակերպումը առևտրական ծառայությունների միջոցով և այլն:
9. 5-րդ տողը «այլ եկամուտներ» - ներառում է վերը չնշված բոլոր եկամուտները. էլեկտրաէներգիայի օգտագործման, ջեռուցման և այլ կոմունալ ծառայությունների, ավտոկանգառների, հյուրանոցների և այլ ծառայությունների տրամադրման դիմաց:
10. 6-րդ տողը «Ընդամենը ծախսեր» - հավասար է 7-ից մինչև 11-րդ տողերի հանրագումարին (տող 6 = տող 7 + տող 8 + տող 9 + տող 10 + տող 11):
11. 7-րդ տողը «աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ» - հաշվառվում են աշխատողների կատարած աշխատանքների դիմաց վճարված դրամական և բնեղեն վարձատրությունները` ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները:
12. 8-րդ տողը «հիմնական միջոցների ձեռք բերման, շահագործման և պահպանման ծախսեր» - իրենից ներկայացնում է հաշվետու ժամանակաշրջանում շուկաների շինարարության, բարեկարգման, ինչպես նաև շուկաների նյութատեխնիկական հագեցվածության համար կատարված ծախսերը:
13. 9-րդ տողը «հիմնական միջոցների ընթացիկ և կապիտալ վերանորոգման ծախսեր» - հիմնական միջոցների նորոգման, վերանորոգման և վերականգնման համար կատարվող ընթացիկ և կապիտալ ծախսերը:
14. 10-րդ տողը «ամորտիզացիոն մասհանումներ» - իրենից ներկայացնում է գործունեության ընթացքում օգտագործվող և մաշվածքի ենթակա հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը:
15. 11-րդ տողը «այլ ծախսեր» - ներառում է վերը չնշված բոլոր ծախսերը. գովազդի, ապահովագրության, կոմունալ ծառայությունների դիմաց ծախսերը և այլն:
16. 12-րդ տողը «Դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարվա վերջում» - հավասար է 1-ին և 2-րդ տողերի գումարի և 6-րդ տողի տարբերությանը (տող 12 = տող 1 + տող 2 - տող 6):
17. Տեղեկանքի մասում լրացվում է տվյալներ շուկայի առկա վաճառատեղերի քանակի և աշխատողների միջին ցուցակային թվաքանակի վերաբերյալ: «Առկա վաճառատեղերի քանակը» տողում լրացվում է հաշվետու տարվա վերջում շուկայում առկա վաճառատեղերի քանակը: «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» տողում լրացվում է տվյալ ժամանակաշրջանի համար շուկայի աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, ներառյալ վարչակազմը:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար հաշվարկվում է հաշվետու տարվա ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով 12-ի:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության
ներկայացման ժամկետը`
Ազգային վիճակագրական ծառայության
մարզային գործակալություն (տարածքային բաժին)
գյուղատնտեսական արտադրանքի շուկա կազմակերպող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը մինչև հաշվետու
ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 25-ը
Ով է ներկայացնում _________________________________
(անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________
____________________________________ I_I_I_I_I_I_I
(փոստային դասիչ)
Մարզը ____________________ Համայնքը ______________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ
12-ԱՌԵՎՏՈՒՐ
(տարեկան)
«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի 29 դեկտեմբերի 2004 թ.
թիվ 35-Ն որոշմամբ
Չլրացնել ò
ՏԳՏԴ I_I_I_I_I_I
Մարզը I_I_I
Համայնքը I_I_I_I
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
200 թ. համար
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԸ
հազ. դրամ ողի
հա-
մարը Անվանումը Փաստացին տարեսկզբից
Ա Բ 1
1 Դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարվա սկզբին
2 Ընդամենը եկամուտներ
այդ թվում`
3 տեղահատկացման դիմաց վարձակալական վճարներ
4 օժանդակ ծառայություններից ստացված եկամուտներ
5 այլ եկամուտներ
6 Ընդամենը ծախսեր
այդ թվում`
7 աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ
8 հիմնական միջոցների ձեռք բերման, շահագործման և պահպանման ծախսեր
9 հիմնական միջոցների ընթացիկ և կապիտալ վերանորոգման ծախսեր
10 ամորտիզացիոն մասհանումներ
11 այլ ծախսեր
12 Դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարվա վերջում
Տեղեկանք
Առկա վաճառատեղերի քանակը ____________ (միավոր)
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ____________ (մարդ)
Ղեկավար ________________
(Ազգանուն, անուն) ___________________
(Ստորագրություն)
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ) ________________
(Ազգանուն, անուն) ___________________
(Ստորագրություն, պաշտոն)
________________
(Հեռախոսահամար(ներ)) __ ______200__թ.
(լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ __________@____________