ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 2021 թվականի թիվ 4 քաղ. Մոսկվա
ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՈՒ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի մայիսի 12-ի թիվ 63 որոշմամբ հաստատված՝ ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի ու ձևաչափի մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2021 թվականի հունվարի 12-ի
թիվ 4 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի ու ձևաչափի մեջ կատարվող
10-րդ աղյուսակում՝
ա) 9.1.3.1.5 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«*.1.5. Զտաքաշ զանգվածը
(csdo:UnifiedNetMassMeasure) 4-րդ վանդակ Օ 1 եթե «Զտաքաշ զանգվածը (csdo:UnifiedNetMass Measure)» վավերապայմանը լրացված է, ապա «Զտաքաշ զանգվածը (csdo: UnifiedNetMassMeasure)» վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի զանգվածի արժեքը կիլոգրամներով՝ հաշվի առնելով փաստացի տեղափոխվող առաջնային փաթեթվածքը, եթե «Ապրանքի քանակը (cacdo: Goods MeasureDetails)» վավերապայմանը չի լրացվել, ապա «Զտաքաշ զանգվածը (csdo:UnifiedNetMassMeasure)» վավերապայմանը պետք է լրացված լինի».
1
բ) 9.1.3.1.6 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«*.1.6. Ապրանքի քանակը
(cacdo:GoodsMeasureDetails) 4-րդ վանդակ Օ 1 եթե «Զտաքաշ զանգվածը (csdo:UnifiedNetMass Measure)» վավերապայմանը չի լրացվել, ապա «Ապրանքի քանակը (cacdo:GoodsMeasureDetails)» վավերապայմանը պետք է լրացված լինի».
գ) 9.1.3.1.11 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«*.1.11. Արժեքը
(casdo:CAValueAmount) 4-րդ վանդակ М 1 «Արժեքը (casdo:CAValueAmount)» վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի գնի արժեքը՝ անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով».
դ) 9.1.3.2 դիրքը, 9.1.3.2 դիրքի «ա» և «բ» ենթակետերը, 9.1.3.3 և 9.1.3.3.1 դիրքերը, 9.1.3.3.1 դիրքի «ա» և «բ» ենթակետերը, 9.1.3.3.2 և 9.1.3.4 դիրքերն ու 9.1.3.4 դիրքի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«*.2. Ընդհանուր զտաքաշ զանգվածը
(casdo:TotalNetMassMeasure) - В
ա) չափման միավորը
(measurementunitCode ատրիբուտ) - В
բ) տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը
(measurementunitCodeListld ատրիբուտ) - В
*.3. Ապրանքի քանակը
(cacdo:GoodsMeasureDetails) - В
*.3.1. Ապրանքի քանակը՝ չափման միավորի նշմամբ
(casdo:GoodsMeasure) - B
ա) չափման միավորը
(measurementunit Code ատրիբուտ) - B
բ) տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը
(measurementunitCodeListId ատրիբուտ) - B
*.3.2. Չափման միավորի պայմանական նշագիրը
(casdo:MeasureUnitAbbreviationCode) - B
*.4. Հանրագումարը (ընդհանուր գումարը)
(casdo:TotalAmount) - B
ա) արժույթի ծածկագիրը
(currency Code ատրիբուտ) - B
բ) տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը
(currencyCodeListId ատրիբուտ) - В».
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: