Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՍԵՐԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 2021 թվականի թիվ 12 քաղ. Երևան

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՍԵՐԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման և շրջանառության որոշ հարցերի մասին» 2015 թվականի հոկտեմբերի 16-ի արձանագրության 3-րդ հոդվածի իրագործման նպատակով և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Ղազախստանի Հանրապետության տարածքում արտադրված այն ապրանքների ցանկում (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի ապրիլի 10-ի թիվ 2 որոշման թիվ 1 հավելված), որոնց դեպքում թույլատրվում է սերիական արտադրանքի ծագման հավաստագրի օգտագործումը, կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից, սակայն 2022 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ։

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից՝

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 2021 թվականի

նոյեմբերի 19-ի թիվ 12 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ղազախստանի Հանրապետության տարածքում արտադրված այն ապրանքների ցանկում կատարվող, որոնց դեպքում թույլատրվում է սերիական արտադրանքի ծագման հավաստագրի օգտագործումը

1. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0201 30 000 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝

«0202 20 900 8 Խոշոր եղջերավոր անասունների այլ հատվածամասեր, ոսկրահան չարված, սառեցրած

0202 30 500 8 Խոշոր եղջերավոր անասունների թիակ, վզաթիակային մաս և կրծքամիս՝ ոսկրահան արված, սառեցրած, այլ

0202 30 900 8 Խոշոր եղջերավոր անասունների այլ միս՝ ոսկրահան արված, սառեցրած»:

2. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0203 19 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

«0206 21 000 0 Խոշոր եղջերավոր անասունների լեզուներ՝ սառեցրած»:

3. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

«0207 12 Ընտանի հավերի (Gallus domesticus) միս՝ մասերի չբաժանված, սառեցրած»:

4. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 13 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«0207 14 Ընտանի հավերի (Gallus domesticus) մսեղիքի մասեր և ենթամթերք՝ սառեցրած

0207 27 Հնդկահավերի մսեղիքի մասեր և ենթամթերք՝ սառեցրած»:

5. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0304 59 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝

«0306 39 Այլ խեցգետնակերպեր՝ կենդանի, թարմ կամ պաղեցրած

0403 20 710 0 Այլ յոգուրտ՝ համաբուրավետիչ հավելումներով կամ մրգերի, ընկուզեղենի կամ կակաոյի ավելացմամբ, կաթնային ճարպի՝ 3% զանգվածային բաժնից ոչ ավելի պարունակությամբ

0403 20 730 0 Այլ յոգուրտ՝ համաբուրավետիչ հավելումներով կամ մրգերի, ընկուզեղենի կամ կակաոյի ավելացմամբ, կաթնային ճարպի 3% զանգվածային բաժնից ավելի, սակայն 6% զանգվածային բաժնից ոչ ավելի պարունակությամբ»:

6. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0404 90 890 0 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝

«0703 20 000 0 Սխտոր՝ թարմ կամ պաղեցրած

0707 00 Վարունգներ և մանրավարունգներ՝ թարմ կամ պաղեցրած

1602 90 Մսից, մսային ենթամթերքներից կամ միջատներից պատրաստի կամ պահածոյացված այլ մթերքներ՝ ներառյալ ցանկացած կենդանու արյունից պատրաստի մթերքները

1604 32 009 0 Թառափազգիների ձկնկիթի այլ փոխարինիչներ»:

7. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1902 20 300 0 և 1902 20 990 0 ծածկագրերով դիրքերից ծանոթագրության «.3» նշանը հանել:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։