Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 փետրվարի 2021 թվականի թիվ 14 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի առաջին պարբերությանը և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության 9-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 122 որոշմամբ հաստատված՝ Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի աշխատանքի կարգի թիվ 6 հավելվածի 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«Ազգային օպերատորի և ադմինիստրատորի միջև անդրսահմանային փոխանակումն իրականացվում է ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատված՝ տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ազգային օպերատորների և տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ադմինիստրատորի միջև տեղեկատվական փոխգործակցության կարգին, փոխանակման ենթակա տեղեկությունների կազմին, տեղեկությունների ներկայացման պայմաններին և ժամկետներին ներկայացվող պահանջներին համապատասխան։

Նախքան նշված անդրսահմանային փոխանակման մեկնարկը՝ ադմինիստրատորի հետ ազգային օպերատորների տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է պաշտպանված կապուղի կառուցելու միջոցով, տեղեկատվության անվտանգության արդիական սպառնալիքների կանխումն ապահովող տեխնիկական միջոցների հիման վրա՝ տեղեկատվության անվտանգության սպառնալիքների և Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ինտեգրացիոն և ազգային հատվածների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ազգային հատվածների միջև տվյալների փոխանակման ուղիներում խախտում կատարողի գործողությունների մոդելների համաձայն։ Նշված տեղեկատվական փոխգործակցության ժամանակ թվային ստորագրությունը կիրառվում է ազգային օպերատորի և ադմինիստրատորի միջև համաձայնագրով որոշվող կարգին համապատասխան։

Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի անհասանելիության կամ 3 րոպեի ընթացքում տեղեկությունների փոխանակման անհնարինության դեպքում տեղեկատվությունը փոխանցվում է սույն կետի երրորդ պարբերության մեջ նշված պաշտպանված կապուղով։»։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկի VII բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 391 կետով՝

«391. Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկային այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ազգային օպերատորների և տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ադմինիստրատորի միջև տեղեկատվական փոխանակման ապահովում 2023 թվականի IV եռամսյակ։»։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ազգային օպերատորների և տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ միջոցների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ադմինիստրատորի միջև տեղեկատվական փոխգործակցության կարգին, փոխանակման ենթակա տեղեկությունների կազմին, տեղեկությունների ներկայացման պայմաններին և ժամկետներին ներկայացվող պահանջները սահմանող որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։