Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՑԱՅԻՆ ԿՑՈՒՐԴԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2021 թվականի թիվ 61 քաղ. Մոսկվա

ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՑԱՅԻՆ ԿՑՈՒՐԴԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հեռակառավարման վահանակով, սնուցման բլոկով էլեկտրոնային սարքվածք (դյուրակիր մեդիապլեյեր) հանդիսացող հեռուստացուցային կցուրդը՝ մեկ կորպուսի մեջ տեղակայված հիշողության մոդուլով պրոցեսորից, Ethernet կոնտրոլլերից և անլար կապի մոդուլից կազմված, տեսաընդունիչ չպարունակող, համալրված, որպես կանոն, հիշողության քարտի սլոթով և HDMI, USB, RJ45 հարակցիչներով, նախատեսված՝ հեռուստացույցի կամ մոնիտորի էկրանին IPTV հաղորդակարգերով «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի միջոցով փոխանցվող հեռուստատեսային և մուլտիմեդիայի ծրագրերի (թվային վիդեո կամ աուդիոկոնտենտի), ինչպես նաև տեղեկատվության արտաքին կրիչներից (հիշողության քարտերից, սմարթֆոններից, նոութբուքերից և այլն) ստացվող թվային վիդեո և աուդիոկոնտենտի վերարտադրման համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 1-ին, 3-րդ «գ» և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8528 71 910 0 ստորաենթադիրքում։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։