Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2021 թվականի թիվ 62 քաղ. Մոսկվա

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2021 թվականի հունիսի 1-ի թիվ 62 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող

1. Ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների դասակարգչում (Հավելված 2) 176 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

«177 Նորարարական գիտատեխնոլոգիական կենտրոնների տարածքներում անշարժ գույքի օբյեկտների շինարարության, սարքավորման և տեխնիկական հագեցվածության ժամանակ օգտագործման նպատակով ներկրվող կամ նախագծի մասնակիցների կողմից գիտատեխնոլոգիական գործունեության իրականացման համար անհրաժեշտ ապրանքներ (բացառությամբ ենթաակցիզային ապրանքների), որոնց մասով տրամադրվում են սուբսիդիաներ՝ մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի փոխհատուցման համար (Ռուսաստանի Դաշնության համար)

178 Նորարարական գիտատեխնոլոգիական կենտրոնների տարածքներում անշարժ գույքի օբյեկտների շինարարության, սարքավորման և տեխնիկական հագեցվածության ժամանակ օգտագործման նպատակով ներկրվող կամ նախագծի մասնակիցների կողմից գիտատեխնոլոգիական գործունեության իրականացման համար անհրաժեշտ ապրանքներ՝ բացառությամբ 177 ծածկագրի տակ նշված ապրանքների (Ռուսաստանի Դաշնության համար)»։

2. Փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչում (Հավելված 8)՝

ա) 03031 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 03031 Արժութային վերահսկողության ոլորտում պահանջների կատարումը հավաստող փաստաթուղթ՝

գործարքի գրանցման համարը/արժութային պայմանագրի գրանցման համարը (Բելառուսի Հանրապետության համար).

պայմանագրի հաշվառման համարը (արժութային գարծառնությունների հաշվառման և դրանց վերաբերյալ հաշվետվության ապահովման համար նախատեսված գրանցման համարը, որը լիազորված բանկի կողմից տրվում է արտահանում/ներկրում նախատեսող արժութային պայմանագրին) կամ գործարքի անձնագրի համարը (Ղազախստանի Հանրապետության համար).

պայմանագրի եզակի համարը (պայմանագիրը հաշվառման վերցնելիս լիազորված բանկի կողմից տրվող համարը) կամ գործարքի անձնագրի համարը (Ռուսաստանի Դաշնության համար)».

բ) 9-րդ բաժնից 09990 ծածկագրով դիրքը հանել.

գ) 10–րդ բաժնում 10062 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

«10063 «Ռուսաստանի Դաշնության կառավարության՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 1443 որոշմամբ սահմանված կարգով դաշնային բյուջեից սուբսիդիաներ տրամադրելու մասին» Դաշնային մաքսային ծառայության և «Նորարարական գիտատեխնոլոգիական կենտրոն» ընկերության ղեկավարի միջև կնքված համաձայնագիր (Ռուսաստանի Դաշնության համար)

10064 Օգտահանման վճարների հաշվարկը (Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար)».

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12–րդ բաժին.

«12. Մաքսային հսկողության և մաքսային փորձաքննության անցկացման արդյունքների մասին մաքսային փաստաթղթեր

12001 Բացատրություն

12002 Մաքսային զննման (մաքսային տեսազննման) ակտ՝ բացառությամբ 12003 և12006 ծածկագրերով դիրքերում նշված փաստաթղթերի

12003 Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ուղեկցվող ուղեբեռով տեղափոխվող ապրանքների մաքսային զննման (մաքսային տեսազննման) ակտ

12004 Անձնական մաքսային զննման ակտ

12005 Սենքերի և տարածքների մաքսային տեսազննման ակտ

12006 Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների մաքսային զննման (մաքսային տեսազննման) ակտ

12007 Կամերալ մաքսային ստուգման անցկացման արդյունքներով կազմված և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման մասին օրենսդրությանը համապատասխան ձևակերպված ակտ կամ այլ փաստաթուղթ

12008 Արտագնա մաքսային ստուգման անցկացման արդյունքներով կազմված և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման մասին օրենսդրությանը համապատասխան ձևակերպված ակտ կամ այլ փաստաթուղթ

12009 Մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացություն

12010 Մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման արդյունքներով կազմված և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման մասին օրենսդրությանը համապատասխան ձևակերպված ակտ կամ այլ փաստաթուղթ

12990 Մաքսային հսկողության և մաքսային փորձաքննության անցկացման արդյունքների մասին այլ փաստաթղթեր»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։