«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 մարտի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305138
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
14 մարտի 2005 թ.
ք. Երևան N 02-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի գ) ենթակետով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի 1-ին կետի բ) և գ) ենթակետերով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 6-ի N 17 արձանագրային որոշման 37-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 110-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1. որոշմամբ հաստատված հավելված 1-ի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժթ» ենթակետով.
«ժթ) կազմակերպում և իրականացնում է Ծառայության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի աշխատանքները:».
2. որոշմամբ հաստատված հավելված 2-ի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Վիճակագրական տեղեկատվության տարածման, մարկետինգի և հասարակայնության հետ կապերի բաժին.».
3. որոշմամբ հաստատված հավելված 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
Հ/հ Գույքի տեսակը հաշվեկշռային արժեքը
(հազ. դրամ)
1. Շենքեր, շինություններ 8654.5
2. Մեքենաներ և սարքավորումներ 506579.7
այդ թվում` համակարգիչներ 278321.4
3. Տրանսպորտային միջոցներ 79917.7
4. Արտադրական ու տնտեսական գույք 63050.4
5. Գրադարանային ֆոնդ 1253.3
Ընդամենը 659455.6
Նախագահ Ս. Մնացականյան