Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 օգոստոսի 2021 թվականի թիվ 97 քաղ. Մոսկվա

ՄԻՆՉԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 177 որոշմամբ հաստատված՝ ապրանքների բացթողման վերաբերյալ դիմումի կառուցվածքի և ձևաչափի մեջ` մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը, կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի օգոստոսի 3-ի

թիվ 97 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելն ապրանքների բացթողման վերաբերյալ դիմումի կառուցվածքի և ձևաչափի մեջ կատարվող

1. 12-րդ կետի ութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«О` վավերապայմանի լրացման պայմանը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 171 որոշմամբ հաստատված՝ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը, ապրանքների բացթողման վերաբերյալ դիմումի լրացման կարգով՝ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը, ապրանքների բացթողման վերաբերյալ դիմումի լրացման առանձնահատկություններով այն ապրանքների վերաբերյալ, որոնց հայտարարագրումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական ծրագրի (փորձի) անցկացման շրջանակներում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի օգոստոսի 3-ի թիվ 97 որոշման հավելված), և (կամ) վավերապայմանի լրացման կարգով․»։

2. 10-րդ աղյուսակի 3-րդ սյունակում 13.12.14.2 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «О»։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։