Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 11-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 օգոստոսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60305306

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

13 հուլիսի 2005 թ.

ք. Երևան N 09-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 11-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի երկրորդ և վեցերորդ մասերով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1. որոշմամբ հաստատված Կարգի.

ա) բաժին III-ի վերնագրում` «ընտրանքում ընդգրկվելու (դուրս հանվելու)» բառերը փոխարինել «պետական վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու (ընտրվելու) կամ դուրս հանվելու» բառերով,

բ) 9-րդ կետի չորրորդ պարբերությունում` «ընտրանքից» բառը փոխարինել «պետական վիճակագրական դիտարկումներից» բառերով,

գ) 14-րդ կետի երկրորդ պարբերությունում` «փաստաթղթերի» բառից հետո լրացնել «ձևերի» բառով,

դ) 14-րդ կետի երրորդ պարբերությունում` «ստացման» բառից առաջ լրացնել «ձևերի» բառով,

ե) բաժին VI-ի վերնագրում` հանել «ձևերի» բառը,

զ) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Վիճակագրական տեղեկություններ տրամադրողները վիճակագրական դիտարկման փաստաթղթերը ներկայացնում են իրենց գործունեության իրականացման վայրում գտնվող Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության առանձնացված ստորաբաժանմանը և/կամ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` համաձայն սույն կարգի բաժին III-ով նախատեսվող իրազեկման գրության:

Գործունեության իրականացման վայրի փոփոխության դեպքում, վիճակագրական տեղեկություններ տրամադրողները ներկայացնում են տեղեկատվություն-հայտարարություն` գործունեության իրականացման վայրի փոփոխության մասին, համաձայն հավելված 1.3-ի:»,

է) բաժին VI-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 20.1 կետով.

«20.1. Վիճակագրական դիտարկման փաստաթղթերը ներկայացվում են դրանցում նշված ժամկետներում և պարբերականությամբ:»:

2. որոշմամբ հաստատված Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հավելված 1.3-ով.

«Հավելված 1.3

Հայաստանի Հանրապետության

ազգային վիճակագրական ծառայության

աշխատակազմի

____________________

(ստորաբաժանման անվանումը)

պետ __________________-ին

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գործունեության իրականացման վայրի փոփոխության մասին

Սույնով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը տեղեկացվում է առ այն, որ _________________________________________________

(վիճակագրական տեղեկություններ տրամադրողի անվանումը)

կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը), գործունեության իրականացման վայրի փոփոխությամբ պայմանավորված, սկսած «____» ___________ 200 թ-ից վիճակագրական դիտարկման փաստաթղթերը նախատեսում է ներկայացնել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ________________________________________:

(առանձնացված ստորաբաժանման անվանումը)

Տվյալներ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) վերաբերյալ

Գործունեության իրականացման վայրը _____________________________________

________________________________________________________I_I_I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը __________________ Էլեկտրոնային փոստ _________________________

Հեռախոս(ներ) ____________________________________________________

Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

Ղեկավար`

Կ.Տ. Անուն, ազգանուն __________________

Պաշտոն ______________________

Ստորագրություն __________________ »:

Նախագահ Ս. Մնացականյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։