Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 հոկտեմբերի 2021 թվականի թիվ 135 քաղ. Մոսկվա

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2021 թվականի հոկտեմբերի 4-ի

թիվ 135 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող

1. Ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների դասակարգիչը (hավելված 2) 178 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«203 Ապրանքներ, որոնք տեղափոխվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով՝ տրոհվող և ռադիոակտիվ նյութերի մատակարարման պայմանագրին (համաձայնագրին) համապատասխան՝ այդ նյութերի հետ միասին՝ մեկ մատակարարման շրջանակներում՝ ներառյալ փաթեթավորումը, տրանսպորտային փաթեթավորող լրակազմերը և դրանց հարմարանքները, որոնց մասին տեղեկությունները նշված են տրանսպորտային փաթեթավորող լրակազմերի կոնստրուկցիայի և (կամ) փոխադրման հավաստագիր-թույլտվություններում, սարքավորումներ և կոմպլեկտավորող տարրեր՝ տրոհվող և ռադիոակտիվ նյութերի տրանսպորտային փոխադրման, պահպանման, շահագործման, չափման և արտադրության համար, թափոններ և մնացորդներ, որոնք առաջանում են տրոհվող և ռադիոակտիվ նյութերի արտադրության ընթացքում, փաստաթղթեր (Ռուսաստանի Դաշնության համար)

204 Ապրանքներ, որոնք տեղափոխվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով՝ տրոհվող և ռադիոակտիվ նյութերի մատակարարման պայմանագրի (համաձայնագրի) շրջանակներում՝ այդ նյութերից առանձին՝ ներառյալ փաթեթավորումը, տրանսպորտային փաթեթավորող լրակազմերը և դրանց հարմարանքները, որոնց մասին տեղեկությունները նշված են տրանսպորտային փաթեթավորող լրակազմերի կոնստրուկցիայի և (կամ) փոխադրման հավաստագիր-թույլտվություններում, սարքավորումներ և կոմպլեկտավորող տարրեր՝ տրոհվող և ռադիոակտիվ նյութերի տրանսպորտային փոխադրման, պահպանման, շահագործման, չափման և արտադրության համար, թափոններ և մնացորդներ, որոնք առաջանում են տրոհվող և ռադիոակտիվ նյութերի արտադրության ընթացքում, փաստաթղթեր (Ռուսաստանի Դաշնության համար)»:

2. Փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչում (հավելված 8)՝

ա) 1-ին բաժինը 01351 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

«01361 Միջուկային նյութերի և ռադիոակտիվ նյութերի, այդ նյութերի փոխադրման համար տրանսպորտային փաթեթավորող լրակազմերի կոնստրուկցիայի և (կամ) փոխադրման հավաստագիր-թույլտվություններ, որոնք տրվում են լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից (Ռուսաստանի Դաշնության համար)».

բ) 2-րդ բաժինը 02021 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

«02030 Տրանսպորտային փաստաթուղթ (ուղեկցող բեռնագիր կամ այլ փաստաթուղթ)՝ միջուկային նյութերի և ռադիոակտիվ նյութերի խմբաքանակի համար (Ռուսաստանի Դաշնության համար)».

գ) 9-րդ բաժինը 09041 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«09050. Իրենց բաղադրության մեջ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2844 ապրանքային դիրքում դասակարգվող տարրեր պարունակող ապրանքների տեխնիկական փաստաթղթեր, որոնք հաստատում են այդ ապրանքներում միջուկային նյութերի և (կամ) ռադիոակտիվ նյութերի առկայությունը (Ռուսաստանի Դաշնության համար)

09051. Ռադիոակտիվ նյութերի (ռադիոնուկլիդային աղբյուրների) անձնագիր (հավաստագիր)՝ (Ռուսաստանի Դաշնության համար)»։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։