Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՆԳԱՆԻ ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ԵՎ ԽՏԱՀԱՆՔԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՉՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՈՎ՝ ՄԱՆԳԱՆԻ 20% ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲԱԺԻՆ ԿԱՄ ԱՎԵԼԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԱԹԱԽԱՌՆ ՄԱՆԳԱՆԻ ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ԵՎ ԽՏԱՀԱՆՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հոկտեմբերի 2021 թվականի թիվ 140 քաղ. Մոսկվա

ՄԱՆԳԱՆԻ ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ԵՎ ԽՏԱՀԱՆՔԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՉՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՈՎ՝ ՄԱՆԳԱՆԻ 20% ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲԱԺԻՆ ԿԱՄ ԱՎԵԼԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԱԹԱԽԱՌՆ ՄԱՆԳԱՆԻ ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ԵՎ ԽՏԱՀԱՆՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2602 00 000 0 ծածկագրով դասակարգվող մանգանի հանքաքարերի և խտահանքերի, այդ թվում՝ չոր արտադրանքի վերահաշվարկով՝ մանգանի 20% զանգվածային բաժին կամ ավելի պարունակությամբ երկաթախառն մանգանի հանքաքարերի և խտահանքերի նկատմամբ՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2602 00 000 0 ծածկագրով դիրքը չորրորդ սյունակում լրացնել «.44Դ» ծանոթագրության հղումով.

բ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 44Դ ծանոթագրությամբ՝

«44Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 140 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2022 թվականի հունվարի 2-ից ոչ շուտ։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։