Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԻՏԱՆԱՅԻՆ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ, ՀԱՄԱՀԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՂԱՍԱԼԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՆԱԴԻՈՒՄ-ԱԼՅՈՒՄԻՆԻՈՒՄԱՅԻՆ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2021 թվականի թիվ 157 քաղ. Մոսկվա

ՏԻՏԱՆԱՅԻՆ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ, ՀԱՄԱՀԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՂԱՍԱԼԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՆԱԴԻՈՒՄ-ԱԼՅՈՒՄԻՆԻՈՒՄԱՅԻՆ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8112 92 910 1 ծածկագրով դասակարգվող՝ տիտանային ձուլակտորների, համահալվածքների, մետաղասալերի արտադրության նպատակով նախատեսված վանադիում-ալյումինիումային համաձուլվածքի համար, մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) չորրորդ սյունակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8112 92 910 1 ծածկագրով դիրքը լրացնել «50Դ)» ծանոթագրությանը կատարվող հղումով.

բ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ .50Դ ծանոթագրությամբ՝

«50Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 157 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2022 թվականի հունվարի 2-ից ոչ շուտ։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։