Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 79 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2021 թվականի թիվ 153 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 79 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 14-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) համապատասխան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության իրավունքի մեջ մտնող ակտերի համակարգման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. «Մաքսային մուտքի օրդերի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 29-ի թիվ 79 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 21 կետով՝

«21. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի ապրիլի 24-ի «Մաքսային մուտքի օրդերի էլեկտրոնային տարբերակը ներկայացնելիս էլեկտրոնային փոխգործակցության մասին» թիվ 9 հանձնարարականը ենթակա չէ կիրառման սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։

բ) 3-րդ կետում «2022 թվականի փետրվարի 1» բառերը փոխարինել «2022 թվականի ապրիլի 1» բառերով։».

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։