Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մայիսի 2021 թվականի թիվ 8 քաղ. Նուր-Սուլթան

ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ծառայությունների առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 42-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ գույքի գնահատման ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագրի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

27-րդ կետի երկրորդ վանդակում «2021 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ» բառերը փոխարինել «2025 թվականի հունվարի 1-ը*» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ ծանոթագրությամբ՝

«*Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 19-ի որոշմանը համապատասխան։»։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից`

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։