Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԿՀ N 278 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 2022 թվականի

ք. Երևան թիվ 86-Ա

«ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԿՀ N 278 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով, 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊ ընկերության 2022 թվականի մայիսի 27-ի ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու և 2020 թվականի ապրիլի 27-ին տրամադրված հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման ԿՀ N 278 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին դիմումները` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

Բավարարել «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊ ընկերության դիմումները`

1. Տրամադրել «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊ ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա։

2. Ուժը կորցրած ճանաչել «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊ ընկերությանը 2020 թվականի ապրիլի 27-ին տրամադրված հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման ԿՀ N 278 լիցենզիան։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ Տ. Հակոբյան

2022 թ. հունիսի 13

ք. Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։