Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 7, 8 ԵՎ N 10 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-04-28-ից մինչև 2001-12-05։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-12-05Բացել ARLIS-ում

329.007/01.30.01.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

30 հունվարի 2001 թ.

ք. Երևան N 007/01

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 7, 8 ԵՎ N 10 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը`

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետև` Օրենք) 62 հոդվածի 1-ին և 97 հոդվածի 1-ին կետերը.

Համարելով, որ ներքոհիշյալ փոփոխությունների և լրացումների կատարմամբ հնարավոր կլինի էականորեն նպաստել մասնագիտացված անձանց լիցենզավորման, դրանց գործունեության հետագա վերահսկման և ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը.

Ղեկավարվելով Օրենքի 121 հոդվածի 2-րդ կետի ա) ենթակետով ՈՐՈՇՈՒՄ Է.

1. ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2000 թվականի նոյեմբերի 20-ի «Մասնագիտացված անձանց ներքին վերահսկողության մասին» N 7 որոշմամբ հաստատված` «Մասնագիտացված անձանց ներքին վերահսկողությունը» վերնագրում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) 65.1Ա-2 կանոնի (գ) ենթականոնում «երկու օրինակները» բառերը փոխարինել «ութ օրինակները» բառերով.

բ) 65.1Ա-2 կանոնի (դ) ենթականոնում «երկու օրինակից» բառերը փոխարինել «ութ օրինակից» բառերով:

2. ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2000 թվականի նոյեմբերի 20-ի «Մասնագիտացված անձանց լիցենզավորման մասին» N 8 որոշմամբ հաստատված` «Լիցենզիայի դիմում» վերնագրում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

ա) 62.1-2 կանոնի (ա) ենթականոնը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ` «Լիցենզիայի դիմումը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը հանձնաժողով են ներկայացվում 8 օրինակից (2 բնօրինակ, 6 պատճեն)».

բ) Արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության լիցենզիայի դիմումի տիտղոսաթերթում Ձև 62.1-2 (բ) «արժեթղթերի հավատարմագրային գործունեություն» բառերը փոխարինել «արժեթղթերի հավատարմագրային կառավարման» բառերով.

գ) 62.1գ-1(ա)(5) կանոնից հանել «և բաժնային արժեթղթերի սեփականատերերի թիվը, բաժնային արժեթղթերի դասը» բառերը.

դ) Ձև 62.1գ-1 (5) կետից հանել «և բաժնային արժեթղթերի տերերի թիվը» բառերը:

3. ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նոյեմբերի 20-ի «Ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման մասին» N 10 որոշմամբ հաստատված «Ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման դիմում» վերնագրի 97.1-2 կանոնի (ա) ենթականոնը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ` «Գրանցման դիմումը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը հանձնաժողով են ներկայացվում 8 օրինակից (2 բնօրինակ, 6 պատճեն)»:

Հանձնաժողովի նախագահ Է. Մուրադյան

ԳՐԱՆՑՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

5 ապրիլի 2001 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32701074

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։