ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2021 թվականի թիվ 95 քաղ. Նուր-Սուլթան
ԱՅՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԱԽՈՒՄ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների 7․2․2 կետը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանը իրագործելու նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշեց․
1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում առկա է կրիտիկական կախում սերմերի և (կամ) տնկանյութի ներմուծումից գյուղատնտեսական բույսերի նկատմամբ՝ ըստ ցանկի՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Սմաիլով Ա. Ժապարով Ա. Օվերչուկ
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի
հոկտեմբերի 5-ի թիվ 95 որոշման
ՑԱՆԿ
այն գյուղատնտեսական բույսերի, որոնց սերմերի և (կամ) տնկանյութի ներմուծումից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում կա կրիտիկական կախում
1. Շաքարի ճակնդեղ
2. Յուղատու մշակաբույսեր՝ արևածաղիկ, կանճրակ, վայրի քրքում
3. Հացահատիկային մշակաբույսեր՝ եգիպտացորեն, աշնանացան աշորա
4. Բանջարեղենային և բոստանային մշակաբույսեր
5. Բազմամյա խոտեր՝ առվույտ, կորնգան
6. Պտղային և հատապտղային մշակաբույսեր
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: