Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունիսի 2022 թվականի N 893-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու և «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, գույք հետ վերցնելու և ամրացնելու, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1878-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշումը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով՝

«6.1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված գույքից հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 3 հավելվածի:».

2) որոշման N 1 հավելվածում՝

ա. 35-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 39-րդ և 40-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

բ. 112-րդ կետի «Հաշվեկշռային արժեքը» սյունակի «2508500» թիվը փոխարինել «86500» թվով,

գ. լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 215-րդ կետով՝

«215 Տպիչ Panasonic Lasser Brodher

HL 2150 NR հատ 1 55080 55080 16058.5»,

դ. «ԸՆԴԱՄԵՆԸ» տողի «89469754» թիվը փոխարինել «89454446» թվով, իսկ «17203541» թիվը՝ «14755366.5» թվով.

3) որոշումը լրացնել N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

17.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հունիսի 17-ի N 893-Ն որոշման

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 26-ի N 1878-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ «ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Գույքի անվանումը և մակնիշը Գործարանային

համարը Չափի միավորը Քանակը Միավորի գինը Սկզբնական արժեքը Հաշվեկշռային (մնացորդային) արժեքը 01.01.2022

դրությամբ

(դրամ) (դրամ) (դրամ)

1 Պրոցեսոր /օգտագործ./ DELL OPT 3201 6S2SN2J հատ 1 160,472.00 160,472.00 0.00

2 Մոնիթոր /օգտագործ./ DELL 177 Fpf CN-OQU625- 72827-69R-28KV հատ 1 80,408.00 80,408.00 0.00

3 Անխափան սնուցման սարք Power Com 800 BNT 40014731303 հատ 1 37,452.00 37,452.00 0.00

4 Համակարգիչ HP Pro 3500 Microtower PC, CPU Intel Core i5-3470 CZC3084YXJ հատ 1 573,000.00 573,000.00 0.00

5 Մոնիթոր Beng GL 955A ETWCC02837019 հատ 1 55,986.00 55,986.00 0.00

6 Անխափան սնուցման սարք Power Com 800 BNT 40015891303 հատ 1 37,452.00 37,452.00 0.00

Ընդամենը 6 944,770.00 0.00

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

17.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։