Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՄԵՆ ԿՈՏՈԼՅԱՆԻՆ ԵՎ ԼԻԼԻԹ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 659-Ա

ԱՐՄԵՆ ԿՈՏՈԼՅԱՆԻՆ ԵՎ ԼԻԼԻԹ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 17.06.22 N 701-Ա)

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին և տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և թանկարժեք մետաղների վերահսկողության վարչության ավագ մասնագետ Լիլիթ Ասլանյանին 2022 թվականի հունիսի 20-24-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (հունիսի 20-21-ը և հունիսի 22-24-ը՝ Լոս Անջելես և հունիսի 21-22-ը՝ Սակրամենտո)` արտադրական կանեփի օրինական շրջանառության ոլորտի վերահսկման լավագույն փորձի ուսումնասիրության համար Սակրամենտոյի նահանգապետարանի Սննդի և դեղորայքի դեպարտամենտի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու, տեխնիկական կանեփի արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերություններ այցելություններ իրականացնելու նպատակով:

(1-ին կետը լրաց. 17.06.22 N 701-Ա)

2. Արմեն Կոտոլյանի և Լիլիթ Ասլանյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը լրաց. 17.06.22 N 701-Ա)

3. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

08.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։