Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 712-Ա

ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝

1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2022 թվականի հունիսի 26-29-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Նիցցա)՝ հայկական համայնքի կազմավորման և «Պարսամյան» վարժարանի 35-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով:

2. Զարեհ Ջոն Սինանյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Նիցցա) գործուղման հետ կապված ծախսերը՝ բացառությամբ սույն որոշման 4-րդ կետով նշված ծախսերի, կատարել 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման ճանապարհածախսի և գիշերակացի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

20.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։