Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հոկտեմբերի 2016 թվականի

թիվ 107

քաղ. Մոսկվա

«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 42-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16 թիվ 30 որոշման 3-րդ կետի իրականացման նպատակներով և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկատվությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Ծառայությունների առանձին ոլորտների ազատականացման ծրագրերը հաստատելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Ա. Մամին О. Պանկրատով Ի. Շուվալով

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

« » -ի 20 թվականի

թիվ

քաղ.

Ծառայությունների առանձին ոլորտների ազատականացման ծրագրերը հաստատելու մասին

«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 42-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը`

1. Հաստատել կից ներկայացվող՝

հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման ազատականացման ծրագիրը,

աուդիտի ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման ազատականացման ծրագիրը։

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի կարգադրությամբ

2016 թվականի թիվ — որոշմամբ

ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման

Միջոցառում Կատարման ժամկետ Եզրափակման ձև Կատարող

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) այն նորմատիվ իրավական ակտերի ցանկի սահմանումը, որոնք կարգավորում են ծառայությունները հետևյալ ոլորտներում՝ 2016 - 2017 թվականներ Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) և անդամ պետությունների կառավարություններ ուղարկվող տեղեկատվություն անդամ պետությունների կառավարություններ

հաճախորդի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա ֆինանսական հաշվետվությունների (ընդ որում, կազմվող հաշվետվությունների արժանահավատությունը չի երաշխավորվում), գերատեսչական եկամուտների, հաշվեկշռային ամփոփագրերի, հաշվեկշռային ամփոփագրերի և հաշիվների վերլուծության կազմում (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության հարկերի հայտարարագրերի կազմման ծառայությունների),

ֆինանսական հաշվետվությունների ստուգում, գնահատում և կազմում,

հաշվապահական գրքերում առևտրային գործառնությունների դասակարգում և գրանցում՝ դրամական արտահայտությամբ կամ չափման այլ միավորով,

ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող հարկերի այն հայտարարագրերի կազմում (լրացում), որոնք ներկայացվում են ֆինանսական հաշվետվությունների հետ միասին

2. Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի դրույթների համեմատական վերլուծության կատարում, այդ թվում՝ հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների մատակարարի անձնակազմին ներկայացվող՝ որակավորման և այլ պահանջների կապակցությամբ 2016 - 2017 թվականներ Հանձնաժողով ներկայացվող տեղեկատվություն անդամ պետությունների կառավարություններ

Հանձնաժողով

3. Անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման առաջարկների նախապատրաստում 2017 թվական աուդիտի, հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում աշխատանքային խմբի որոշում (այսուհետ՝ աշխատանքային խումբ) աշխատանքային խմբի որոշում անդամ պետությունների կառավարություններ

Հանձնաժողով

4. Հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման միջազգային պայմանագրի նախագիծ մշակելու վերաբերյալ առաջարկների նախապատրաստում (անհրաժեշտության դեպքում) 2017 թվական անդամ պետությունների կառավարություններ

Հանձնաժողով

5. Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունների կատարում, այդ թվում՝ Միության շրջանակներում միջազգային պայմանագրին համապատասխան, եթե դրա մշակման և ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված կլինի սույն պլանի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքներով 2018 - 2020 թվականներ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր անդամ պետությունների կառավարություններ

6. Անդամ պետությունների տարածքներում ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների կիրառում՝

ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվետվություն կազմող՝ հանրային նշանակության կազմակերպությունների նվազագույն ցանկի ձևավորում,

անդամ պետություններում ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտները կիրարկելու գործընթացը ներդաշնակեցնելու ուղղության որոշում,

հանրային նշանակության կազմակերպությունների կողմից ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների կիրառման ապահովում: 2018 - 2020 թվականներ անդամ պետությունների տարածքներում ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների ճանաչում անդամ պետությունների կառավարություններ

Անդամ պետությունների տարածքներում փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների կիրառման հնարավորության և նպատակահարմարության քննարկում 2018 - 2019 թվականներ

7. Սույն Պլանի 1-6-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարման դիտանցում տարեկան անդամ պետությունների կառավարություններ ուղարկվող տեղեկատվություն Հանձնաժողով

8. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման ընդունում, որը սահմանում է անդամ պետությունների՝ հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների միասնական շուկայի կանոնները կիրառելու պարտավորությունները 2020 թվական Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշում անդամ պետությունների կառավարություններ

Հանձնաժողով

9. Հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործունեության մեկնարկ 2021 թվական անդամ պետությունների կառավարություններ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի կարգադրությամբ

2016 թվականի թիվ — որոշմամբ

ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

աուդիտի ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման

Միջոցառում Կատարման ժամկետ Եզրափակման ձև Կատարող

1. «Եվրասիական տնտեսական միության տարածքում աուդիտորական գործունեության մասին» համաձայնագրի նախագծի մշակում (այսուհետ համապատասխանաբար՝ համաձայնագիր, Միություն) 2017 թվական համաձայնագիր Միության անդամ պետությունների կառավարություններ

Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, Հանձնաժողով)

2. Անդամ պետությունների օրենսդրության վերլուծություն՝ համաձայնագրի նորմերին համապատասխանության նպատակով 2017 թվական Հանձնաժողով ներկայացվող տեղեկատվություն անդամ պետությունների կառավարություններ

Հանձնաժողով

3. Անդամ պետությունների օրենսդրությունը համաձայնագրի նորմերին համապատասխանեցնելու առաջարկների նախապատրաստում 2018 թվական անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի նախագծեր անդամ պետությունների կառավարություններ

4. Անդամ պետությունների օրենսդրության համապատասխանեցումը համաձայնագրի նորմերին 2018 - 2020 թվականներ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր անդամ պետությունների կառավարություններ

5. Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների գրանցման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգի ու եղանակի սահմանում 2017 - 2018 թվականներ Միության շրջանակներում միջազգային պայմանագիր կամ Միության մարմնի ակտ, որը հաստատում է աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների գրանցման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգն ու եղանակը անդամ պետությունների կառավարություններ

Հանձնաժողով

6. Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրների ձևավորում 2018 - 2019 թվականներ անդամ պետության նորմատիվ իրավական ակտ, որը սահմանում է անդամ պետության՝ աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրի վարման համար պատասխանատու անդամ պետության մարմինը և դրա վարման կարգը անդամ պետությունների կառավարություններ

Հանձնաժողով

7. Անցում աուդիտի միջազգային ստանդարտներին անդամ պետությունների տարածքներում 2018 - 2020 թվականներ անդամ պետությունների նորմատիվ իրավական այն ակտերում փոփոխությունների կատարում, որոնք ապահովում են աուդիտի միջազգային ստանդարտների ճանաչումը անդամ պետությունների տարածքներում.

աուդիտի ճանաչված միջազգային ստանդարտների հասանելիության ապահովում՝ ռուսերենով և անդամ պետությունների պետական լեզուներով անդամ պետությունների կառավարություններ

8. Միության տարածքում Հաշվապահների միջազգային դաշնության կողմից ընդունված՝ Պրոֆեսիոնալ հաշվապահների էթիկայի օրենսգրքի կիրառում (աուդիտորական գործունեության մասով) 2018 - 2019 թվականներ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունների կատարում, որոնք ապահովում են Պրոֆեսիոնալ հաշվապահների էթիկայի օրենսգրքի կիրառումը (աուդիտորական գործունեության մասով) Միության տարածքում անդամ պետությունների կառավարություններ

9. Այն մարմինների փոխգործակցության կարգի սահմանումը, որոնք լիազորված են անցկացնելու աուդիտորական կազմակերպությունների և անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն 2018 թվական Միության շրջանակներում միջազգային պայմանագիր կամ Միության մարմնի ակտ, որը հաստատում է այն մարմինների փոխգործակցության կարգը, որոնք լիազորված են անցկացնելու աուդիտորական կազմակերպությունների և անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն անդամ պետությունների կառավարություններ

Հանձնաժողով

10. Այն մարմինների փոխգործակցության կարգի սահմանումը, որոնք լիազորված են կարգավորելու աուդիտորական գործունեությունը 2018 թվական Միության շրջանակներում միջազգային պայմանագիր կամ Միության մարմնի ակտ, որը հաստատում է այն մարմինների փոխգործակցության կարգը, որոնք լիազորված են կարգավորելու աուդիտորական գործունեությունը անդամ պետությունների կառավարություններ

Հանձնաժողով

11. Սույն Պլանի 1-10-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարման դիտանցում տարեկան անդամ պետությունների կառավարություններ ուղարկվող տեղեկատվություն Հանձնաժողով

12. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման ընդունում, որը սահմանում է անդամ պետությունների՝ աուդիտի ոլորտում ծառայությունների միասնական շուկայի կանոնները կիրառելու պարտավորությունները 2021 թվական Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշում անդամ պետությունների կառավարություններ

Հանձնաժողով

13. Աուդիտի ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործունեության մեկնարկ 2022 թվական անդամ պետությունների կառավարություններ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։