Հոդված 3. Օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե1-ե5» կետերով.
Հոդված 3. Օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե1-ե5» կետերով.
«ե1) անտառավերականգնման և անտառապատման իրականացման կարգի սահմանումը.
ե2) անտառների կայուն կառավարման չափորոշիչների և ցուցանիշների հաստատումը.
ե3) անտառահատման տոմսի և անտառային տոմսի օրինակելի ձևերի և դրանց տրամադրման կարգի հաստատումը.
ե4) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտում լիազոր մարմնի հետ համատեղ ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող՝ անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ցանկի հաստատումը.
ե5) արտակարգ իրավիճակների ոլորտում լիազոր մարմնի հետ համատեղ անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման պլանի օրինակելի ձևի սահմանումը.»։