Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱԳԱ-Մ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-ԻՆ ՏՐՎԱԾ ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹԻՎ ԽՏ-016 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

17 հունիսի 2022 թ. N 271-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱԳԱ-Մ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-ԻՆ ՏՐՎԱԾ ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹԻՎ ԽՏ-016 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, հիմք ընդունելով «ԱԳԱ-Մ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի հունիսի 6-ին ներկայացված դիմումը, 2022 թվականի հունիսի 17-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2022 թվականի մարտի 7-ին «ԱԳԱ-Մ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-016 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել համաձայն ի դիմումի։

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։