ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2022 թվականի N 936-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում, իրականացնել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ համագործակցելով Գորիս համայնքի ղեկավարի հետ, սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո ձեռնարկել միջոցներ սույն որոշման հավելվածում նշված հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու ուղղությամբ։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
23.06.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
հունիսի 23-ի N 936-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անշարժ գույքի հասցեն Անշարժ գույքի անվանումը Շենք, շինության մակերեսը (քառ.մ) Շենք, շինության վերարտադրմ ան արժեքը դրամ) Հողամասի մակերեսը (հա) Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը
1. Սյունիքի մարզ, համայնք Գորիս, քաղաք Գորիս, Երևանյան խճուղի 1-ին նրբանցք 22/1 անավարտ շինություն 76.3 391 000 3.8132 29012021-09-0018
խանութ-
պահակակետ 74.6 352 000
M-3-4-19 մոդուլ 4117 38 688 000
պոմպակայան 92.1 241 000
արտադրական
կորպուս 4135.7 28 265 000
Մոդուլ M1
կիսլավոդսկ 924.8 13 273 000
անավարտ
շինություն 21.4 105 000
պարիսպ 127.1 (343.2
խ.մ) 3 177 000
2. Սյունիքի մարզ, համայնք Գորիս, քաղաք Գորիս, Երևանյան խճուղի 1-ին նրբանցք 22/2 ջրավազաններ 139.6 882 000 0.3 29012021-09-0022
էներգոբլոկ 420.4 3 305 000
կաթսայատուն 493.5 3 190 000
3. Սյունիքի մարզ, համայնք Գորիս, գյուղ Ակներ 15-րդ փողոց 16/1 Ինժեներական
լաբորատորիա 1480.2 15 846 695 0.3384 29012021-09-0024
պահակատուն 17.3 243 000
4. Սյունիքի մարզ, համայնք Գորիս, գյուղ Ակներ 15-րդ փողոց 16/2 Ինժեներական լաբորատորիա 232.8 2 492 305 0.06345 29012021-09-0023
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
23.06.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ