Անցնել բովանդակությանը

Հոդված 11. (Հավաքների ևմիավորման ազատություն)

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11 (Հավաքների ևմիավորման ազատություն)

«1. Յուրաքանչյուր ոք ունի ... այլոց հետ միավորվելու ազատության իրավունք …

2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որեւէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով ևանհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով...» ...»:

Ա. Ընդունելիությունը

1. Իրավազորությունը

46. Կառավարությունը պնդել է, որ Հայաստանը չուներ ԼՂՀ-ի տարածքում դիմումատուի գրանցման մերժման հարցի առնչությամբ որեւէ իրավազորություն։ Հիմնվելով Արդարադատության միջազգային դատարանի կողմից քննված մի շարք գործերի վրա՝ նրանք մասնավորապես վիճարկել են, որ չճանաչված սուբյեկտներին աջակցություն ցուցաբերող պետությունները չեն կարող պատասխանատվություն կրել այդ չճանաչված սուբյեկտների տեղական կառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկվող կոնկրետ գործողությունների համար։

47. Հիմնվելով Չիրագովը ևայլք ընդդեմ Հայաստանի [ՄՊ] [Chiragov and Others v. Armenia] [GC]], թիվ 13216/05, §§ 169-186, ՄԻԵԴ 2015), Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Muradyan v. Armenia], թիվ 11275/07, § 126, 2016 թվականի նոյեմբերի 24) և Զալյանը ևայլք ընդդեմ Հայաստանի [Zalyan and Others v. Armenia], թիվ 36894/04 և3521/07, §§ 214-215, 2016 թվականի մարտի 17) գործերով վճիռների վրա՝ դիմումատուն վիճարկել է, որ ԼՂՀ իրավասու պետական մարմինների գործողությունների համար Կոնվենցիայի համաձայն Հայաստանի պատասխանատվության բացակայության վերաբերյալ Կառավարության փաստարկները հակասում են Դատարանի՝ այս հարցով ունեցած նախադեպային իրավունքի նորմերին։ Այն պնդել է, որ քանի որ ԼՂՀ-ի նկատմամբ Հայաստանն իրականացնում է արդյունավետ վերահսկողություն, Կոնվենցիայի համաձայն այն պատասխանատու է վերջինիս տեղական կառավարման մարմինների, այդ թվում՝ ԼՂՀ դատարանների ևԼՂՀ իրավասու պետական մարմինների կողմից Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտումների համար։

48. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով «իրավազորության» առկայությունը հաստատելու համար նախատեսված չափորոշիչը երբեք չի հավասարեցվել միջազգայնորեն անիրավաչափ գործողության համար ընդհանուր միջազգային իրավունքի իմաստով պետության պատասխանատվությունը հաստատելու համար նախատեսված չափորոշչին (տե՛ս Կատանը ևայլք ընդդեմ Մոլդովայի Հանրապետության ևՌուսաստանի [ՄՊ] [Catan and Others v. the Republic of Moldova and Russia [GC]], թիվ 43370/04 ևմյուս երկուսը, § 115, ՄԻԵԴ 2012 (քաղվածքներ)): Բացի այդ, «արդյունավետ վերահսկողություն» հասկացությունը Դատարանի նախադեպային իրավունքի իմաստով հավասարեցված չէ միջազգային մարդասիրական իրավունքի իմաստով «արդյունավետ վերահսկողություն» եզրույթին (տե՛ս Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (II) [ՄՊ] [Georgia v. Russia (II) [GC], թիվ 38263/08, § 196, 2021 թվականի հունվարի 21)։ Դատարանը նշում է, որ վերջերս մեկ այլ գործով քննել է նշված տարածքի նկատմամբ Հայաստանի իրավազորության հարցը, այդ թվում՝ խնդրի վերաբերյալ նմանատիպ փաստարկները, ևգտել է, որ տվյալ ժամանակահատվածում (այսինքն՝ Հայաստանի ևԱդրբեջանի միջևտեղի ունեցած վերջին ռազմական գործողություններից առաջ, որոնք ավարտվել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին) Հայաստանն ունեցել է այն հարցերի նկատմամբ իրավազորություն, որոնց առնչությամբ ներկայացվել է գանգատը, մասնավորապես՝ համոզմունքների հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվելու համար Եհովայի վկային ԼՂՀ-ում կալանավորելու ևնրանց նկատմամբ պատիժ նշանակելու մասով (տե՛ս մասնավորապես Ավանեսյանն ընդդեմ Հայաստանի [Avanesyan v. Armenia], թիվ 12999/15, §§ 31-38, 2021 թվականի հուլիսի 20, հաջորդ հղումների հետ միասին))։

49. Սույն գործը վերաբերում է դիմումատուի կողմից որպես կրոնական կազմակերպություն գրանցվելու համար 2009, 2010 և2012 թվականներին ներկայացրած դիմումներին։ Սույն գործում Դատարանը չի գտնում 2020 թվականի նոյեմբերի 10-ին ավարտված՝ Հայաստանի ևԱդրբեջանի միջևտեղի ունեցած վերջին ռազմական գործողություններից առաջ ի հայտ եկած նմանատիպ կոնկրետ հանգամանքներ (տե՛ս վերեւում հիշատակված՝ Ավանեսյանի գործը, § 37), որոնք իրենից կպահանջեին շեղվել այդ վճռում իր արած եզրահանգումներից, ևհետեւաբար եզրակացնում է, որ տվյալ ժամանակահատվածում Հայաստանն ունեցել է Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով իրավազորություն այն հարցերի նկատմամբ, որոնց առնչությամբ ներկայացվել է գանգատը, այդ թվում՝ ԼՂՀ իրավասու պետական մարմինների կողմից Դիմումատուին որպես կրոնական կազմակերպություն գրանցելու մերժման նկատմամբ։

2. Անընդունելիության այլ հիմքեր

50. Դատարանը նշում է, որ սույն բողոքը ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի է Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որեւէ այլ հիմքով։ Հետեւաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:

Բ. Ըստ էության քննությունը

1. Կողմերի փաստարկները

ա) Դիմումատուն

51. Դիմումատուն պնդել է, որ գրանցումը մերժելու պատճառով Եհովայի վկաները զրկված են եղել համատեղ հանդես գալու թույլտվություն ընձեռող իրավաբանական անձի կարգավիճակ ունենալու իրենց իրավունքից։ Այդ մերժման անմիջական հետեւանքը եղել են մասնավոր տներում կամ վարձակալված վայրերում իրականացվող կրոնական ժողովների ժամանակ իրավասու պետական մարմինների կողմից իրականացված ստուգայցերը, ինչպես նաևկամայական խուզարկությունները ևքրեական հետապնդումները։ Արդյունքում «Եհովայի վկաներ»-ը դիտարկվել են որպես արգելված կրոն։ Ավելին, գրանցումը մերժելու հետեւանքով ԼՂՀ-ում գործող դիմումատուի ևայնտեղ բնակվող Եհովայի վկաների նկատմամբ ձեւավորվել է ոչ բարենպաստ հանրային կարծիք, ինչը կարող էր մեծացնել գոյություն ունեցող նախապաշարմունքները՝ ամրապնդելով այն սխալ ենթադրությունը, որ նրանք հանդիսանում են «կասկածելի աղանդ» ևերկրորդ կարգի կրոն։ Քանի որ ԼՂՀ իրավասու պետական մարմինները հրաժարվել են գրանցել «Եհովայի վկաներ» կազմակերպությունը, նրանց կրոնական գործունեությունը համարվել է անօրինական ևդիմումատուի բոլոր անդամները եղել են ԼՂՀ իրավասու պետական մարմինների կողմից մշտական ոտնձգությունների ևձերբակալության սպառնալիքների ներքո։ Այսպիսով, դիմումատուի գրանցման մերժումը հանգեցրել է Կոնվենցիայի 9-րդ և11-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների միջամտության։

52. Դիմումատուն շարունակել է պնդել, որ իր գրանցման մերժումը հիմնված է եղել ոչ թե օրենսդրական պահանջների, այլ կրոնական նախապաշարմունքների վրա, այդ իսկ պատճառով այն անհիմն է եղել։ Պաշտոնական վարկածով գրանցումը մերժվել է, քանի որ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանել օրենսդրական պահանջներին։ Այնուամենայնիվ, այդ եզրակացությանը հանգելու համար ԼՂՀ իրավասու պետական մարմինները հիմնվել են Ա.Ս.-ի կողմից պատրաստված կողմնակալ եզրակացության վրա, որտեղ առաջարկվել է «Եհովայի վկաներ»-ին չգրանցել, քանի որ, inter alia, վերջիններս չեն ընդունում Նիկիական հանգանակը ևկրոնական համոզմունքներից ելնելով հրաժարվում են զինվորական ծառայությունից։ Այդպիսով ԼՂՀ իրավասու մարմիններն իրականացրել են Եհովայի վկաների կրոնական դավանանքի օրինականության պետական անթույլատրելի գնահատում՝ հակասելով Դատարանի նախադեպային իրավունքի նորմերին, որը պաշտպանում է համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը։

բ) Կառավարությունը

53. Կառավարությունը պնդել է, որ ԼՂՀ-ի տարածքում դիմումատուի գործունեության նկատմամբ որեւէ միջամտություն չի եղել։ Եհովայի վկաներն ազատ են եղել իրականացնելու իրենց գործունեությունը, այդ թվում՝ հրավիրելու հավաքներ։ Նրանք նաևպնդել են, որ ԼՂՀ-ում կրոնական կազմակերպության արդյունավետ գործունեության համար չէր պահանջվում պաշտոնական ճանաչում կամ գրանցում։ Կրոնական կազմակերպությունները ևդրանց անդամներն անկախ գրանցումից ունեն մտքի, խղճի ևդավանանքի ազատության իրավունք, ինչպես մինչ այսօր եղել է Եհովայի վկաների դեպքում։

54. Այնուամենայնիվ, եթե Դատարանը գտնի, որ տեղի է ունեցել դիմումատուի՝ Կոնվենցիայի 9-րդ և11-րդ հոդվածով նախատեսված իրավունքների միջամտություն, ապա այդ միջամտությունը նախատեսված է եղել օրենսդրությամբ, հետապնդել է իրավաչափ նպատակ ևեղել է հիմնավորված։

55. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի գրանցումը մերժվել է ներկայացված փաստաթղթերի՝ օրենսդրական պահանջներին չհամապատասխանելու պատճառով ևոչ մի դեպքում չի հետապնդել դիմումատուի՝ միավորումների ազատության իրավունքի սահմանափակման նպատակ։

56. Կառավարության կարծիքով սույն գործի հանգամանքներից ակնհայտ է, որ դիմումատուի իրավունքներին ենթադրյալ միջամտությունն իրականացվել է հանրային անվտանգության նկատառումներով ևելնելով պետության ևբնակչության շահերից։ Հիմնվելով փորձագիտական եզրակացության վրա՝ Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի անդամները հրաժարվում էին կատարել իրենց հայրենիքը պաշտպանելու պարտականությունը, ինչը վտանգում է ԼՂՀ-ի ազգային անվտանգությունը, հատկապես՝ պատերազմական ժամանակներում. մի իրավիճակ, որում այն եղել է իր ստեղծումից ի վեր։ Նրանք նշել են, որ փորձագիտական եզրակացության մեջ հատկապես շեշտվել է այն փաստը, որ այն տրամադրելու ժամանակ ԼՂՀ-ում հայտարարված է եղել ռազմական դրություն՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները վերսկսելու ռիսկը։ Այդ հանգամանքներում Կառավարությունը հայտարարել է, որ հանրային շահը ևազգային անվտանգությունը գերակշռել է դիմումատուի գրանցման իրավունքի նկատմամբ, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ վերջինիս հետեւորդները կարողացել են առանց կամայական միջամտության իրականացնել իրենց կրոնն ազատորեն քարոզելու իրենց իրավունքը։

2. Դատարանի գնահատականը

ա) Արդյոք տեղի է ունեցել միջամտություն, թե՝ ոչ

57. Դատարանը վերահաստատում է, որ ներպետական իշխանությունների կողմից անձանց միավորումներին, լինի դա կրոնական, թե՝ այլ, իրավաբանական անձի կարգավիճակ տրամադրելու մերժումը հանգեցնում է միավորման ազատության իրավունքի իրականացման միջամտության (տե՛ս Օհրիդի ուղղափառ արքեպիսկոպոսությունը (Պեչի պատրիարքության Օհրիդի հունական ուղղափառ արքեպիսկոպոսություն) ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության [Orthodox Ohrid Archdiocese (Greek-Orthodox Ohrid Archdiocese of the Peć Patriarchy) v. the former Yugoslav Republic of Macedonia], թիվ 3532/07, § 78, 2017 թվականի նոյեմբերի 16)։ Երբ խոսքը վերաբերում է կրոնական համայնքի կազմակերպությանը, այն որպես իրավաբանական անձ ճանաչելու մերժումը համարվել է միջամտություն Կոնվենցիայի 9-րդ հոդվածով նախատեսված կրոնի ազատության իրավունքին (տե՛ս Բեսարաբիայի միտրոպոլիական եկեղեցին ևայլք ընդդեմ Մոլդովայի [Metropolitan Church of Bessarabia and Others v. Moldova], թիվ 45701/99, § 105, ՄԻԵԴ 2001-XII, օրենսդրական ճանաչման մերժման մասով, երբ ներպետական օրենսդրությունը սահմանել է կրոնի ազատության իրավունքի իրականացման համար նախնական թույլտվության պահանջ, ևվերեւում հիշատակված՝ «Եհովայի վկաներ» կրոնական համայնքի ևայլոց գործը, § 62, կրոնական համայնքը որպես իրավաբանական անձ ճանաչելու տեւական մերժման մասով)։

58. Կառավարությունը շարունակել է պնդել, որ տեղի չի ունեցել դիմումատուի՝ Կոնվենցիայի 9-րդ և11-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին միջամտություն, քանի որ «Եհովայի վկաներ»-ն արդյունավետորեն գործել են ԼՂՀ-ում առանց պաշտոնական գրանցման (տե՛ս վերեւում 53-րդ պարբերությունը)։

59. Ի պատասխան Կառավարության պնդման՝ Դատարանը նշում է, որ Օրենքի 7-րդ հոդվածը, որտեղ թվարկված են կրոնական կազմակերպությունների իրավունքները, այդ թվում՝ inter alia, աղոթատներում ևդրանց պատկանող տարածքում կրոնական ժամերգություններ իրականացնելու նրանց իրավունքը, նաևսահմանում է, որ այդ իրավունքներն առաջանում են տվյալ կրոնական կազմակերպության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցվելու պահից (տե՛ս վերեւում 41-րդ պարբերությունը)։ Օրենքի 25-րդ հոդվածի համաձայն կրոնական կազմակերպությունները պարտավոր են գրանցվել կամ վերագրանցվել այդ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում (տե՛ս վերեւում 44-րդ պարբերությունը): Դա նշանակում է, որ Դիմումատուն չէր կարող առանց որպես կրոնական կազմակերպություն գրանցվելու իրականացնել իր կրոնն արտահայտելու իրավունքը։

60. Ավելին, Դատարանը հաշվի է առնում նաևԵհովայի վկաների համայնքային կյանքին միջամտելու դեպքերը՝ այն հիմքով, որ դիմումատուն չի եղել գրանցված կրոնական կազմակերպություն (տե՛ս վերեւում 21-րդ պարբերությունը)։ Այն փաստը, որ չի հաղորդվել նման միջամտությունների կրկնվող դեպքերի մասին, որոշիչ չէ։ Այս առումով Դատարանը վերահաստատում է, որ ազգային մարմինների կողմից չճանաչված կրոնական կազմակերպության գործունեության նկատմամբ լոկ հանդուրժողականությունը չի փոխարինում ճանաչմանը, եթե միայն ճանաչումն է շահագրգիռ կողմերին ընձեռում հնարավորություն՝ իրականացնելու իրենց իրավունքները (տե՛ս վերեւում հիշատակված՝ Բեսարաբիայի միտրոպոլիական եկեղեցու ևայլոց գործը, § 129)։

61. Հետեւաբար դատարանը համարում է, որ դիմումատուին որպես կրոնական կազմակերպություն գրանցելը մերժելը հանգեցրել է վերջինիս՝ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ կրոնի ազատության իրավունքին միջամտության (տե՛ս վերեւում հիշատակված՝ Բեսարաբիայի միտրոպոլիական եկեղեցու ևայլոց գործը, § 105 և«Եհովայի վկաներ» կրոնական համայնքի ևայլոց գործը, §§ 64-68)։

բ) Արդյո՞ք միջամտությունը եղել է հիմնավորված

62. Որպեսզի որոշվի, թե արդյոք միջամտությունը հանգեցրել է Կոնվենցիայի դրույթների խախտման, թե՝ ոչ, Դատարանը պետք է որոշի, թե արդյոք դրանով պահպանվել են 9-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, այսինքն՝ արդյոք միջամտությունը «սահմանված է եղել օրենքով», հետապնդել է այդ դրույթի իմաստով իրավաչափ նպատակ ևանհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում, թե՝ ոչ։

63. ԼՂՀ իրավասու պետական մարմինները դիմումատու ընկերության գրանցումը մերժելիս հիմնվել են Օրենքի 5-րդ հոդվածի վրա (տե՛ս վերեւում 39-րդ պարբերությունը)՝ հղում կատարելով Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն տրամադրված փորձագիտական եզրակացության մեջ արված եզրահանգումներին (տե՛ս վերեւում 43-րդ պարբերությունը)։ Դիմումատուի կողմից էական հակափաստարկներ չներկայացնելու պայմաններում Դատարանն ընդունում է, որ քննարկվող միջամտությունը «սահմանված է եղել օրենքով»։

64. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի կողմից ներկայացված գրանցման դիմումի մերժումը նպատակ է ունեցել պաշտպանելու հանրային անվտանգությունը ևերկրի, պետության ևբնակչության անվտանգության շահերը (տե՛ս վերեւում 56-րդ պարբերությունը)։

65. Դատարանը համարում է, որ պետություններն իրավունք ունեն ստուգելու, թե արդյոք որեւէ շարժում կամ միավորում, առերեւույթ հետապնդելով կրոնական նպատակներ, իրականացնում է այնպիսի գործողություններ, որոնք կարող են վնաս հասցնել բնակչությանը կամ հանրային անվտանգությանը, թե՝ ոչ (տե՛ս վերեւում հիշատակված՝ «Եհովայի վկաներ» կրոնական համայնքի ևայլոց գործը, § 75)։ Հետեւաբար կարելի է ընդունել, որ նշված միջամտությունն ունեցել է հանրային անվտանգությունը ևայլոց իրավունքները պաշտպանելու նպատակ (տե՛ս mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով) վերեւում հիշատակված՝ Բեսարաբիայի միտրոպոլիական եկեղեցու ևայլոց գործը, § 113)։

66. Առանցքային հարցը, որ պետք է որոշել, այն է, թե արդյոք միջամտությունն «անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում», թե՝ ոչ։

67. Այն պահանջը, ըստ որի՝ միջամտությունը պետք է համապատասխանի «հրատապ սոցիալական կարիքին», նշանակում է, որ «անհրաժեշտ» հասկացությունը չունի այնպիսի արտահայտությունների ճկունությունը, ինչպիսիք են «օգտակար» կամ «ցանկալի» արտահայտությունները (տե՛ս Սվյատո-Միխայլիվսկա Պարաֆիան ընդդեմ Ուկրաինայի [Svyato-Mykhaylivska Parafiya v. Ukraine], թիվ 77703/01, § 116, 2007 թվականի հունիսի 14)։ Հետեւաբար Դատարանի խնդիրն է որոշել, թե արդյոք դիմումատու կազմակերպությանը որպես կրոնական կազմակերպություն գրանցելու մերժումը եղել է սկզբունքորեն հիմնավորված ևհետապնդվող իրավաչափ նպատակին համաչափ, թե՝ ոչ։ Դա որոշելու համար Դատարանը պետք է դիտարկի այն միջամտությունը, որի առնչությամբ ներկայացվել է գանգատը՝ գործի շրջանակում որպես մեկ ամբողջություն, ևորոշի, թե արդյոք ազգային մարմինների կողմից այն հիմնավորելու նպատակով ներկայացված պատճառները «վերաբերելի ևբավարար» են եղել, թե՝ ոչ։ Դա դիտարկելիս Դատարանը պետք է հավաստիանա, որ ազգային մարմինները կիրառել են Կոնվենցիայում ամրագրված սկզբունքներին համապատասխանող չափանիշներ ևբացի այդ, իրենց որոշումները կայացնելիս հիմնվել են համապատասխան փաստերի ընդունելի գնահատման վրա (նույն տեղում՝ § 138):

68. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի գրանցումը մերժվել է ներկայացված փաստաթղթերի՝ օրենսդրական պահանջներին անհամապատասխանության պատճառով (տե՛ս վերեւում 55-րդ պարբերությունը)։ Միեւնույն ժամանակ հղում կատարելով փորձագիտական եզրակացությանը (տե՛ս վերեւում 9-րդ պարբերությունը)՝ նրանք պնդել են նաեւ, որ դիմումատուի գրանցման դիմումի մերժման պատճառը եղել է այն, որ դիմումատուի անդամները հրաժարվել են անցնել զինվորական ծառայություն (տե՛ս վերեւում 56-րդ պարբերությունը)։

69. Թեևիսկապես, ըստ փորձագիտական եզրակացության եզրահանգման՝ դիմումատուի կողմից վերջինիս գրանցման դիմումին կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանել Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պահանջներին (տես վերեւում 39-րդ պարբերությունը), այդ եզրահանգումը հիմնված է եղել փորձագիտական եզրակացության մեջ արտացոլված էական եզրահանգումների վրա։ Հետեւաբար այն փաստարկը, որ դիմումատուի գրանցումը մերժվել է զուտ ընթացակարգային թերությունների պատճառով, ոչ մի դեպքում ընդունելի չէ։ Ավելին, ինչպես նշվել է վերեւում, Կառավարությունն ինքնին հիմնվել է այն փաստի վրա, որ Եհովայի վկաները հրաժարվում էին ծառայել բանակում, ինչը եղել է մերժման հիմնական պատճառը։

70. Դատարանը նկատում է, որ ԼՂՀ իրավասու պետական մարմինների կողմից դիմումատուին որպես կրոնական կազմակերպության գրանցման մերժումը երբեք ըստ էության չի քննվել ներպետական դատարանների կողմից։ Մասնավորապես ԼՂՀ դատարանները հրաժարվել են քննել դիմումատուի հայցը կա՛մ տարբեր, հաճախ իրարից տարբերվող ընթացակարգային հիմքերով, կա՛մ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցի առարկան համընկել է նախկինում քննված հարցի հետ, թեևդիմումատուի հայցադիմումի ըստ էության փաստացի քննությամբ կայացված միակ վճիռը բողոքարկման արդյունքում բեկանվել է բավականաչափ ձեւական բնույթ կրող հիմքերով (տե՛ս մասնավորապես վերեւում 17-րդ և20-րդ պարբերություններն առաջին գրանցման փորձի վերաբերյալ, ինչպես նաևվերեւում՝ 27-28 և34-36 պարբերությունները հաջորդ փորձերի վերաբերյալ)։ Հետեւաբար դիմումատուի գրանցման մերժման կոնկրետ հիմքերը ԼՂՀ դատարանների կայացրած դատական ակտերում շարունակում են մնալ ոչ հստակ։ Թեեւ, ինչպես նշվել է վերեւում, Կառավարությունը բացառապես հիմնվել է Եհովայի վկաների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելու վրա, փորձագիտական եզրակացությունը, որի վրա հիմնվել են ԼՂՀ վարչական մարմինները դիմումատուի գրանցումը շարունակաբար մերժելիս, պարունակում է մի շարք այլ եզրահանգումներ, այդ թվում՝ այն մասին, որ դիմումատուի սպասավորները կիրառում են հավատացյալների վրա հոգեբանական ազդեցության գործելու մեթոդներ, որ Եհովայի վկաները զբաղվում են «հոգեորսությամբ» («դավանաորսությամբ»), ևոր դիմումատուն քրիստոնեական կազմակերպություն չէ։ Հետեւաբար Դատարանը հերթականությամբ կքննի այդ հիմքերը։

71. Ի սկզբանե Դատարանը նշում է, որ փորձագիտական եզրակացությունը, որը ծառայել է որպես ԼՂՀ իրավասու պետական մարմինների կողմից դիմումատուի գրանցումը մերժելու հիմք, ևորի վրա հիմնվել է Կառավարությունն իր փաստարկներում (տե՛ս վերեւում 9-րդ, 11-րդ, 32-րդ և56-րդ պարբերությունները), պատրաստվել է ԼՂՀ Կառավարության Փոքրամասնությունների ևկրոնի հարցերով վարչության պետ Ա.Ս.-ի կողմից, որը Վարչական դատարանում ընթացող վարույթի ընթացքում անթաքույց կերպով ցույց է տվել իր բացասական նախատրամադրվածությունը դիմումատուի նկատմամբ՝ inter alia, նշելով, որ «ոչ ոք Եհովայի վկաներին չի ընդունում որպես [կրոնական] կազմակերպություն, նրանք ընդունվում են որպես աղանդ, կեղծ կազմակերպություն», ևհավանություն է տվել վերջինիս գրանցման մերժմանը (տե՛ս վերեւում 16-րդ պարբերությունը)։ Հետեւաբար փորձագիտական եզրակացության օբյեկտիվությունը ևդրանում արտահայտված եզրահանգումների արժանահավատությունը կասկածելի են։

72. Փորձագիտական եզրակացության մեջ նշվել է, որ դիմումատուի սպասավորները (քարոզիչները) կիրառում են հոգեբանական ազդեցություն գործելու մեթոդներ, ինչպես օրինակ՝ համոզելը ևներշնչելը, ինչպես նաևսոցիալապես օգնելը ևաջակցությունը՝ անձին լիակատար վերահսկողության ևկախվածության մեջ պահելու համար։ Այն նաևգտել է, որ Եհովայի վկաները զբաղվում են «հոգեորսությամբ» («դավանաորսությամբ»), քանի որ Օրենքի 17-րդ հոդվածի համաձայն միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ազատ քարոզելու ու տարածելու իր դավանանքը ԼՂՀ-ում (տե՛ս վերեւում 9-րդ պարբերությունը)։

73. Դատարանը կրկին նշում է, որ թեևկրոնի ազատությունն առաջին հերթին անհատական գիտակցության հարց է, այն նաևենթադրում է, inter alia, [սեփական] կրոնի արտահայտման ազատություն, այդ թվում՝ հարեւանին, օրինակ, «սովորեցնելու» միջոցով համոզելու փորձի իրավունք (տե՛ս Կոկինակիսն ընդդեմ Հունաստանի [Kokkinakis v. Greece], 1993 թվականի մայիսի 25-ին, § 31, Սերիա Ա, թիվ 260-Ա)։ 9-րդ հոդվածը, այնուամենայնիվ, չի պաշտպանում կրոնով կամ դավանանքով պայմանավորված կամ ոգեշնչված յուրաքանչյուր գործողություն։ Այն, օրինակ, չի պաշտպանում անընդունելի դավանափոխությունը, ինչպես օրինակ՝ նյութական կամ սոցիալական առավելություններ առաջարկելու կամ ոչ պատշաճ ճնշումներ գործադրելու միջոցով որեւէ եկեղեցու համար նոր անդամներ ձեռք բերելու նպատակով (տե՛ս վերեւում հիշատակված՝ Կոկինակիսի գործը, § 48, Լարիսիսը ևայլք ընդդեմ Հունաստանի [Larissis and others v. Greece], 1998 թվականի փետրվարի 24, § 45, Վճիռների ևորոշումների մասին զեկույցներ 1998-I)։

74. Դատարանը նկատում է, որ փորձագիտական եզրակացությունում չի նշվել գեթ մեկ անձի անուն, որը դարձել է հոգեբանական մանիպուլյացիայի տեխնիկաների ենթադրյալ զոհ։ Չի եղել նաևԵհովայի վկաների կողմից Դատարանի նախադեպային իրավունքի իմաստով անընդունելի դավանափոխությամբ զբաղվելու ենթադրությունները հիմնավորող որեւէ կոնկրետ ապացույց։ Այսպիսով, փորձագիտական եզրակացության մեջ արված եզրահանգումները հիմնվել են փաստերով չհաստատված ենթադրության վրա (տե՛ս, mutatis mutandis, Մոսկվայի Եհովայի վկաները ևայլք ընդդեմ Ռուսաստանի [Jehova’s Witnesses of Moscow and others v. Russia], թիվ 302/02, §§ 122 և128-30, 2010 թվականի հունիսի 10)։ Միեւնույն ժամանակ Դատարանն չափազանց զարմացնող է համարում այն, որ «հոգեորսության» («դավանաորսության») մասին պնդումները հիմնվել են այն գաղափարի վրա, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կրոնից կամ դավանանքից բացի այլ կրոնով կամ դավանանքով պայմանավորված կամ ոգեշնչված գործողությունները համարվում են «հոգեորսություն» («դավանաորսություն»)։]

75. Դատարանն էլ ավելի ապշեցուցիչ է համարում այն, որ փորձագիտական եզրակացությամբ՝ հիմնվելով այդտեղ արված եզրահանգումների ևայն փաստի վրա, որ դիմումատուն չի ընդունում Նիկիական հանգանակը, արվել են այն եզրահանգումները, որ Եհովայի վկաները «հեռու են քրիստոնեական կազմակերպություն լինելուց»։

76. Այս հանգամանքներում Դատարանը վերահաստատում է, որ չեզոքության ևանկողմնակալության դրսեւորման պետության պարտականությունն անհամատեղելի է պետության՝ կրոնական դավանանքների կամ այդ դավանանքներն արտահայտելու միջոցների գնահատման ցանկացած լիազորության հետ (տե՛ս Մանուսակիսը ևայլք ընդդեմ Հունաստանի [Manoussakis and Others v. Greece], § 47, 1996 թվական սեպտեմբերի 26, Զեկույցներ 1996-IV ևԲայաթյանն ընդդեմ Հայաստանի [ՄՊ] [Bayatyan v. Armenia [GC], թիվ 23459/03, § 120, ՄԻԵԴ 2011)։ Ավելին, իր նախադեպային իրավունքով ձեւավորված` կրոնական համայնքի ինքնավարության սկզբունքի համաձայն, որը բխում է պետության չեզոքության ևանկողմնակալության դրսեւորման պարտականությունից, միայն կրոնական համայնքի բարձրագույն հոգեւոր իշխանությունները, ևոչ թե պետությունը (ևնույնիսկ ազգային դատարանները), կարող են որոշել, թե որ դավանանքին է պատկանում տվյալ համայնքը (տե՛ս Իզեթին Դողանը ևայլք ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [İzzettin Doğan and Others v. Turkey [GC]], թիվ 62649/10, § 121, 2016 թվականի ապրիլի 26)։

77. Հղում կատարելով Ադրբեջանի հետ ունեցած ներկա ռազմական հակամարտությանը՝ Կառավարությունը պնդել է, որ Եհովայի վկաների՝ բանակում ծառայելուց հրաժարվելը վտանգել է ԼՂՀ-ի ազգայն անվտանգությունը (տե՛ս վերեւում 56-րդ պարբերությունը). փաստարկ, որն արտացոլված չէ փորձագիտական եզրակացության մեջ (որտեղ միայն նշվել է, որ Եհովայի վկաների որոշակի գործողություններ «հանգեցրել են պատերազմող երկրի պաշտպանության թուլացմանը ևխաթարմանը» (տե՛ս վերեւում 9-րդ պարբերությունը)։ Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ Կառավարության այն փաստարկները, որ Եհովայի վկաները սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգությանը, ևհավաստիացումները, որ Եհովայի վկաները գործել են ազատորեն ևառանց ԼՂՀ իշխանությունների կողմից միջամտության ևշարունակում են նույն կերպ գործել, հակասում են միմյանց, հարկ է նշել հետեւյալը։

78. 9-րդ հոդվածի 2-րդ կետում թվարկված՝ կրոնը կամ համոզմունքը դավանելու անձի ազատության մասով թվարկված բացառությունները սպառիչ են, ևդրանց սահմանումներն ունեն սահմանափակող բնույթ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, վերեւում հիշատակված՝ Սվյատո–Միխայլիվսկա Պարաֆիան ընդդեմ Ուկրաինայի [Svyato-Mykhaylivska Parafiya v. Ukraine], § 132 ևՆոլանը ևԿ.-ն ընդդեմ Ռուսաստանի [Nolan and K. v. Russia], թիվ 2512/04, § 73, 2009 թվականի փետրվարի 12)։ Միեւնույն ժամանակ, ի տարբերություն Կոնվենցիայի 8-րդ, 10-րդ և11-րդ հոդվածների երկրորդ կետերի, 9-րդ հոդվածի 2-րդ կետով չի թույլատրվում սահմանափակումներ կիրառել ազգային անվտանգության հիմքով։ Չլինելով պատահական բացթողում՝ կոնկրետ այդ հիմքը 9-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների հիմքերի թվում չընդգրկելն արտացոլում է կրոնական բազմակարծությանը՝ որպես «Կոնվենցիայի իմաստով «ժողովրդավարական հասարակության» հիմքերից մեկին ի սկզբանե տրված կարեւոր նշանակությունը ևայն փաստը, որ պետությունը չի կարող թելադրել անձին, թե ինչ կրոն դավանի, կամ ձեռնարկել հարկադրանքի միջոցներ՝ ստիպելու փոխել վերջինիս համոզմունքները (նույն տեղում)։

79. Ավելին, Դատարանի նախադեպային իրավունքով արդեն հաստատված է, որ բանակում ծառայության պարտավորության ևանձի խղճի կամ խորը ևիրականում դավանվող կրոնական կամ այլ համոզմունքների միջևի հայտ եկած լուրջ ևանհաղթահարելի հակասությամբ պայմանավորված զինվորական ծառայությանը դեմ լինելը համարվում է բավականաչափ համոզիչ, ծանրակշիռ, փոխկապակցված ևկարեւոր համոզմունք կամ դավանանք՝ 9-րդ հոդվածի երաշխիքները կիրառելու համար (տե՛ս վերեւում հիշատակված՝ Բայաթյանի գործը, § 110 )։ Ավանեսյանի գործով (վերեւում հիշատակված, §§ 56-59) Դատարանը հաստատել է այս մոտեցումը՝ գտնելով, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում՝ առանց պատշաճորեն հաշվի առնելու կրոնական համոզմունքները՝ ԼՂՀ-ում կրոնական համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից խուսափելու համար պատժի սահմանման հիմքով։ Դատարանն ուշադրության է արժանացնում այն փաստը, որ պարտադիր զինվորական ծառայության ցանկացած համակարգ ծանր բեռ է քաղաքացիների համար, ևոր այն ընդունելի կլինի, եթե այն բաշխվի հավասար հիմունքներով, ևեթե այս պարտականությունից ազատումը հիմնված լինի լուրջ ևհամոզիչ հիմնավորումների վրա (վերեւում հիշատակված՝ Բայաթյանի գործը, § 125)։ Այլընտրանքային ծառայության համակարգի ձեւավորումը ևընդունելի հավասարակշռվածության ապահովումը, այնուամենայնիվ, ազգային իշխանությունների ձեռքերում է, ևբոլոր դեպքերում սույն գործի առարկան չէ։

80. Վերը նշվածի համատեքստում չի կարելի ասել, որ ազգային մարմինների կողմից բերված հիմքերը «վերաբերելի ևբավարար» են այս գործով միջամտությունը հիմնավորելու համար։ Հետեւաբար Դատարանը համարում է, որ այն եղանակը, որով ներպետական մարմինները հրաժարվել են գրանցել դիմումատուին որպես կրոնական կազմակերպություն, չի կարող համարվել անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում (տե՛ս, mutatis mutandis, վերեւում հիշատակված՝ Օհրիդի ուղղափառ արքեպիսկոպոսության (Պեչի պատրիարքության Օհրիդի հունական ուղղափառ արքեպիսկոպոսություն) գործը, § 121)։

81. Այստեղից հետեւում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում՝ 11-րդ հոդվածի հետ համակցությամբ։

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

82. Դիմումատուն բողոքել է, որ ԼՂՀ իրավասու պետական մարմինների կողմից իր գրանցման մերժմամբ խախտվել է նաևԿոնվենցիայի 14-րդ հոդվածը, որն ունի հետեւյալ բովանդակությունը.

«Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից ևազատություններից օգտվելն ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»:

Ա. Կողմերի փաստարկները

83. Դիմումատուն շարունակել է պնդել, որ պետությունն իր նկատմամբ դրսեւորել է խտրականություն, քանի որ ցուցաբերել է տարբեր մոտեցում ԼՂՀ-ում իրավաբանական կարգավիճակ ունեցող այլ կրոնների համեմատ։

84. Կառավարությունը նշել է, որ դիմումատուի գրանցման մերժումը պայմանավորված է եղել ներկայացված փաստաթղթերի՝ սահմանված օրենսդրական պահանջներին անհամապատասխանությամբ ևազգային անվտանգության նկատառումներով ևոչ թե դիմումատուի կամ վերջինիս անդամների նկատմամբ խտրական վերաբերմունքով։ Նրանք պնդել են, որ ԼՂՀ-ում գրանցվել են այլ կրոնական կազմակերպություններ՝ պահպանելով սահմանված ընթացակարգերը։

Բ. Դատարանի գնահատականը

85. Դիմումատուի գրանցման մերժումն արդեն քննվել է Կոնվենցիայի 9-րդ և11-րդ հոդվածների ներքո։ Կարիք չկա նորից այն քննել՝ հղում կատարելով Կոնվենցիայի 14-րդ հոդվածին (տե՛ս վերեւում հիշատակված՝ Բեսարաբիայի միտրոպոլիական եկեղեցու ևայլոց գործը, § 134, Մոսկվայի Եհովայի վկաների ևայլոց գործը, § 188, ևՄոսկվայի Գիտաբանության եկեղեցին ընդդեմ Ռուսաստանի [Church of Scientology Moscow v. Russia], թիվ 18147/02, § 101, 2007 թվականի ապրիլի 5)։ Հետեւաբար Դատարանից չի պահանջվում որոշում կայացնել բողոքի ընդունելիության կամ ըստ էության քննության վերաբերյալ այդ դրույթի մասով։

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

86. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։

Ա. Վնասը

87. Դիմումատուն պահանջել է 20 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որից 10 000 եվրոն՝ որպես վերջինիս հիմնադիրներին ևանդամներին հասցված ոչ նյութական վնասի փոխհատուցում, իսկ մյուս 10 000 եվրոն՝ որպես Կոնվենցիայով նախատեսված իրավունքներին երկարատևմիջամտության հետեւանքով իրեն հասցված ոչ նյութական վնասի փոխհատուցում։

88. Կառավարությունը վիճարկել է այս պահանջները։

89. Դատարանն ընդունում է, որ հայտնաբերված խախտման հետեւանքով դիմումատուն կրել է ոչ նյութական վնաս։ Դատարանը, որոշում կայացնելով արդարության սկզբունքի հիման վրա, ոչ նյութական վնասի փոխհատուցման մասով դիմումատուին շնորհում է 4 500 եվրո՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։

Բ. Ծախսերը և ծախքերը

90. Դիմումատուն պահանջել է նաև3 750 եվրո՝ որպես ներպետական դատարաններում, և5 000 եվրո՝ Դատարանում կրած ծախսերի ևծախքերի համար։ Իր պահանջը հիմնավորելու համար դիմումատուն ներկայացրել է համապատասխանաբար 2019 թվականի փետրվարի 19-ին և20-ին կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման երկու պայմանագիր։

91. Կառավարությունը վիճարկել է այս պահանջներն անհիմն, փաստացի չկատարված ևփաստաթղթային ապացույցներով չհիմնավորված լինելու հիմքով։

92. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, ևոր դրանց չափը եղել է ողջամիտ: Դատարանը նշում է, որ դիմումատուն ներպետական վարույթի ընթացքում ենթադրաբար կատարված դատական ծախսերի վերաբերյալ պահանջը հիմնավորել է պայմանագրով, որը ստորագրվել է այդ վարույթն ավարտվելուց հետո տարիներ անց (տե՛ս վերեւում 36-րդ և90-րդ պարբերությունները)։ Ուստի այն մերժում է պահանջի այս մասը: Դատարանը նաևնշում է, որ որպես Դատարանում ընթացող վարույթի ժամանակ դիմումատուի կրած դատական ծախսերի պահանջի հիմնավորում ներկայացված պայմանագիրը ստորագրվել է գանգատը ներկայացնելուց հետո ևարդարացի փոխհատուցման համար 2019 թվականի մայիսի 3-ին դիմումատուի դիտարկումները ևհայտարարությունները ներկայացնելուց առաջ։ Հետեւաբար Դատարանը համարում է, որ այս առնչությամբ դիմումատուի պահանջները պետք է բավարարվեն մասնակիորեն՝ այն մասով, որով դրանք առնչվում են դիմումատուի՝ Կառավարության դիտարկումների պատասխանի ևարդարացի փախհատուցման պահանջի պատրաստմանը վերաբերող դատական ծախսերին (ըստ պայմանագրի՝ 2 000 եվրո միանվագ գումար)։ Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը ևվերը նշված չափանիշները՝ Դատարանը գտնում է, որ այս պահանջն անհարկի չափազանցված է, ևողջամիտ է համարում իր վարույթի ընթացքում կատարված ծախսերի դիմաց շնորհել 1000 եվրո՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

93. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

1. Հայտարարում է Կոնվենցիայի 9-րդ և11-րդ հոդվածների մասով բողոքներն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում՝ 11-րդ հոդվածի հետ համակցությամբ.

3. Վճռում է, որ կարիք չկա քննելու Կոնվենցիայի 14-րդ հոդվածի ներքո ներկայացված բողոքների ընդունելության ևըստ էության քննության հարցը.

4. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետեւյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 4,500 եվրո (չորս հազար հինգ հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

ii) ծախսերի ևծախքերի դիմաց՝ 1,000 եվրո (հազար եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչևվճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

5. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով ևգրավոր ծանուցվել է 2022 թվականի մարտի 22-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և3-րդ կետերի։

Իլզե Ֆրայվըրթ՝

Քարտուղարի տեղակալ

Յոնկո Գրոզև՝

Նախագահ

Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետին ևԴատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետին համապատասխան՝ սույն վճռին կից ներկայացվում է դատավոր Հարությունյանի առանձին կարծիքը։

Յ.Գր.

Ի.Ֆ.

ԴԱՏԱՎՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ

Թեևսույն գործով ես քվեարկել եմ մեծամասնության հետ, պետք է սույն համընկնող կարծիքում եւս մեկ անգամ ընդգծեմ մի շարք նկատառումներ։ Նախ՝ ես ընդունում եմ Դատարանի այն եզրահանգումը, ըստ որի՝ 2020 թվականի նոյեմբեր 10-ը հանդիսանում է կարեւոր շրջադարձային կետ, ևհետեւաբար «տվյալ ժամանակահատվածում» (այսինքն՝ Հայաստանի ևԱդրբեջանի միջևտեղի ունեցած վերջին ռազմական գործողություններից առաջ, որոնք ավարտվել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին) Հայաստանն ունեցել է այն հարցերի նկատմամբ իրավազորություն, որոնց առնչությամբ ներկայացվել է գանգատ (տե՛ս վճռի 48-րդ պարբերությունը)։ Այս համատեքստում 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության հետեւանքները ներկայացված են Ավանեսյանն ընդդեմ Հայաստանի [Avanesyan v. Armenia] (թիվ 12999/15, 2021 թվականի հուլիսի 20) գործով վճռին կից ներկայացված իմ համընկնող կարծիքի մանրամասն վերլուծության մեջ։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Դատարանը պետք է ավելի ծավալվեր իր եզրահանգման մեջ ևնշեր, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից ի վեր Հայաստանը չի իրականացրել «արդյունավետ վերահսկողություն» Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

Ես ողջունում եմ սույն վճռում Դատարանի կողմից արված վերահաստատումն այն հանգամանքի մասով, որ «Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով «իրավազորության» առկայությունը հաստատելու համար նախատեսված չափորոշիչը երբեք չի հավասարեցվել միջազգայնորեն անիրավաչափ գործողության համար ընդհանուր միջազգային իրավունքի իմաստով պետության պատասխանատվությունը հաստատելու համար նախատեսված չափորոշչին» (տե՛ս Կատանը ևայլք ընդդեմ Մոլդովայի Հանրապետության ևՌուսաստանի [ՄՊ] [Catan and Others v. the Republic of Moldova and Russia [GC]], թիվ 43370/04 և2 այլ գործեր, § 115, ՄԻԵԴ 2012 (քաղվածքներ)): Հետեւաբար «արդյունավետ վերահսկողություն» հասկացությունը Դատարանի նախադեպային իրավունքի իմաստով չի հավասարեցվում միջազգային մարդասիրական իրավունքի նպատակներով կիրառվող «արդյունավետ վերահսկողություն» եզրույթին» (տե՛ս Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի, (II) [ՄՊ], [Georgia v. Russia] [GC], թիվ 38263/08, § 196, 2021 թվականի հունվարի 21)։

Հատկանշական է, որ անդամ պետության արտատարածքային իրավազորությունը հաստատելու համար Դատարանի կողմից ընդունված ավելի ցածր չափանիշները կոչված են կանխելու Կոնվենցիոն իրավունքների ևազատությունների պաշտպանության հարցում «գորշ գոտիների» առաջացումը: Այնուամենայնիվ, ներկայիս չափորոշիչը կարող է խնդիրներ առաջացնել այն փաստի պատճառով, որ դրական պարտավորություններն իրականում սահմանափակ են ևերբեմն կարող են չհամապատասխանել իրական իրավիճակին։ Հետեւաբար այդ չափորշչի կիրառումը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ անդամ պետությունից պահանջվում է երաշխավորել Կոնվենցիայով նախատեսված իրավունքներն այն դեպքում, երբ այդ պետությունն իրավասու չէ դա անելու համար՝ այդպիսով այդ պետությանը ևԵվրոպայի խորհրդի մարմիններին դնելով դժվարին իրավիճակի մեջ։ Սույն գործը կարող է ծառայել որպես նման հետեւանքների հանգեցնող օրինակ։ Նույնիսկ հրադադարից առաջ Հայաստանի իշխանության մարմինները չունեին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու պետական մարմինների վրա ազդելու իրավասություններ՝ դիմումատուի գրանցումն ապահովելու համար։

Խնդիրն այն չէ, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի իշխանության մարմինները ճիշտ են գործել, թե ոչ։ Իմ դիրքորոշումը կայանում է նրանում, որ ես ընդունում եմ, որ սույն գործով տեղի է ունեցել խախտում։ Խնդիրն այն է, որ «արդյունավետ վերահսկողության» գործող չափանիշը պետք է լրամշակվի այնպես, որ անդամ պետությունները ևԵվրոպայի խորհրդի մարմինները չհայտնվեն այնպիսի խնդրահարույց իրավիճակում, երբ ազգային իշխանության մարմինները պարտավորվեն իրականացնել Կոնվենցիոն պարտավորություններ, որոնք դուրս են իրենց վերահսկողության շրջանակից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։