Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 2)

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 430-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 2)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Տեխնոթերմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02702297) և «ՆՕՎՕ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00232768) հետ 2022 թվականի փետրվարի 25-ին կնքված՝ եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Տեխնոթերմ» ՍՊԸ-ի կողմից «Թումո տուփ» կենտրոնների օդափոխության համակարգի պատրաստման աշխատանքների իրականացում՝ 13,554,700 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և «ՆՕՎՕ» ՍՊԸ-ի կողմից նշված շինարարական աշխատանքներին աջակցման ծառայությունների մատուցում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01831375) և «ՆՕՎՕ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00232768) հետ 2022 թվականի փետրվարի 11-ին կնքված՝ եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ-ի կողմից ալյումինե դռների պատրաստման աշխատանքների իրականացում՝ 47,499,972 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և «ՆՕՎՕ» ՍՊԸ-ի կողմից նշված աշխատանքներին աջակցման ծառայությունների մատուցում՝ 2,210,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «ՆՈՐ ԳԻՆԴ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00801756) և «ՆՕՎՕ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00232768) հետ 2022 թվականի ապրիլի 14-ին կնքված՝ եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «ՆՈՐ ԳԻՆԴ» ՍՊԸ-ի կողմից «Թումո տուփ» կենտրոնների պոլիուրեթանային հատակների պատրաստման աշխատանքների իրականացում՝ 8,380,260 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և «ՆՕՎՕ» ՍՊԸ-ի կողմից վերոհիշյալ շինարարական աշխատանքներին աջակցման ծառայությունների մատուցում՝ 450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. Մաթևոսյան

Երևան

24.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։