Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 Թ. ՀՈՒՆԻՍԻ 28-Ի ԹԻՎ 58-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 օգոստոսի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 60203239

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

31 հուլիսի 2003 թ.

ք. Երևան N 35-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 Թ. ՀՈՒՆԻՍԻ 28-ի ԹԻՎ 58-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թ. օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 14-ի թիվ 19-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 31-Ն և 2003 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 14-ի թիվ 19-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 56-Ն որոշումները` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է`

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2002 թվականի հունիսի 28-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 58-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

Որոշմամբ հաստատված հավելվածի`

1. 6-րդ կետի`

ա) «18» թիվը փոխարինել «24» թվով.

բ) վերջին պարբերությունը ճանաչել ուժը կորցրած.

2. 20-րդ կետի «թերթը» բառը փոխարինել «արդյունքները» բառով:

Նախագահ Գ. Ամալյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։