Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածում՝
Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «միջնորդագիր» բառից հետո լրացնել «կամ առարկություն» բառերով, իսկ նույն մասի «ցուցում» բառը փոխարինել «հանձնարարություն» բառով.
2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հանձնարարականն իր իրավասության սահմաններում վերադաս դատախազի կողմից ստորադաս դատախազին օրենքով սահմանված կարգով տրված բանավոր կամ գրավոր հրահանգ է` կատարելու որոշակի գործողություններ, կայացնելու որոշումներ կամ ձեռնպահ մնալու որևէ գործողություն կատարելուց:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Հանձնարարություն տալու, առարկություն ներկայացնելու հիմքերն ու դատավարական կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:»: