Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վերադաս և ստորադաս դատախազների փոխհարաբերությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Եթե ստորադաս դատախազը վերադաս դատախազի տված հանձնարարականը կամ հանձնարարությունը համարել է անօրինական կամ անհիմն և դրա վերաբերյալ առարկություն ներկայացրել հանձնարարություն տված դատախազի վերադասին, և նրա կողմից հանձնարարականը կամ հանձնարարությունը համարվել է օրինական և հիմնավոր, ապա վերադաս դատախազն իր պատճառաբանված որոշմամբ կարող է ստորադաս դատախազին հեռացնել վարույթից և մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը հանձնարարել այլ դատախազի կամ այն իրականացնել անձամբ:».

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ստորադաս դատախազը պարտավոր է վերադաս դատախազի պահանջով նրան ներկայացնել իր գործունեության մասին հաշվետվություններ, տեղեկատվություն և իրեն հանձնարարված վարույթի նյութեր:».

4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Անմիջական վերադաս դատախազը՝

1) անհրաժեշտության դեպքում համապատասխան զեկուցագիր է ներկայացնում վերադաս դատախազին՝ դատախազի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կապակցությամբ.

2) դատախազի արձակուրդի, գործուղման կամ ժամանակավոր այլ բացակայության, ինչպես նաև դատախազի պաշտոնը թափուր մնալու դեպքերում ըստ անհրաժեշտության վերաբաշխում է նրա պարտականություններն այլ դատախազների միջև:».

5) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

6) 7-րդ մասի «դատախազի վարույթից գործը» բառերը փոխարինել «դատախազից քրեական վարույթը» բառերով.

7) 8-րդ մասի 2-րդ կետի «գործով» բառը փոխարինել «վարույթին» բառով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։