Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Օրենքի 41-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Օրենքի 41-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 2-րդ կետը «քրեական» բառից հետո լրացնել «վարույթներով» բառով.

2) 3-րդ մասի «գործով մինչդատական վարույթում» բառերը փոխարինել» վարույթներով նախաքննության ընթացքում» բառերով.

3) 4-րդ մասի «գործերով վարույթն» բառերը փոխարինել «վարույթն» բառով.

4) 5-րդ մասի «գործով կասկածյալին» բառերը փոխարինել «վարույթի շրջանակներում ձերբակալված անձին» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալին կամ տուժողին ցույց տրված իրավաբանական օգնության վճարման համար պետության կատարած ծախսերը բռնագանձելու հարցը լուծելու ժամանակ ակնհայտ վճարունակ է համարվում այն անձը, որն ունի նվազագույն ամսական աշխատավարձի կրկնապատիկը գերազանցող ամսական եկամուտ կամ, բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն ունի այլ անշարժ գույք կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց կամ այլ թանկարժեք գույք։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։