Հոդված 1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» 2020 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» 2020 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) սույն օրենքով նախատեսված հանցանք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կամ դրա սահմաններից դուրս կատարված արարք, որը պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածով, 188-րդ հոդվածով, 189-րդ հոդվածով, 210-րդ հոդվածի 3-4-րդ մասերով, 218-րդ հոդվածով, 219-րդ հոդվածով, 220-րդ հոդվածով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 253-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 254-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով կամ 3-րդ մասով (եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով) կամ 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով կամ 3-րդ մասով (եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով) կամ 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ մասերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասով, 267-րդ հոդվածով, 274-րդ հոդվածով, 275-րդ հոդվածով, 276-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով կամ 3-րդ մասով (եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով), 284-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով կամ 3-րդ մասով (եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով), 291-րդ հոդվածով, 296-րդ հոդվածով, 298-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով, 299-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով, 308-րդ հոդվածով, 310-րդ հոդվածով, 318-րդ հոդվածի 2-րդ մասով, 319-րդ հոդվածի 2-րդ մասով, 320-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 321-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 322-րդ հոդվածով, 323-րդ հոդվածով, 324-րդ հոդվածով, 325-րդ հոդվածով, 331-րդ հոդվածով, 335-րդ հոդվածի 3-րդ մասով, 340-րդ հոդվածով, 393-րդ հոդվածով, 394-րդ հոդվածով, 399-րդ հոդվածով, 435-րդ հոդվածով, 436-րդ հոդվածով, 437-րդ հոդվածով, 438-րդ հոդվածով, 439-րդ հոդվածով, 440-րդ հոդվածով, 441-րդ հոդվածով, 442-րդ հոդվածով, 443-րդ հոդվածով, 444-րդ հոդվածով, 445-րդ հոդվածով, 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 486-րդ հոդվածի 3-րդ մասով (եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով), 482-րդ հոդվածով, 505-րդ հոդվածով կամ 549-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները.»: