Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետի «հարուցված քրեական գործով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել» բառերը փոխարինել «նախաձեռնված քրեական վարույթով անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել» բառերով, իսկ «որ առկա է» բառերը՝ «որ մեղադրյալին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է» բառերով.
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ համապատասխան անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցանքներից որևէ մեկի կատարման առնչությամբ քրեական հետապնդումն անհնար է հետևյալ հիմքերից մեկով.
ա. անձը համաներմամբ ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից,
բ. անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից,
գ. անձը մահացել է,
դ. անձն արարքի կատարման պահին չի հաuել քրեական պատաuխանատվության համար սահմանված տարիքին.».
3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ համապատասխան անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցանքներից որևէ մեկի կատարման առնչությամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով.»: