Հոդված 11. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
Հոդված 11. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը և 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Սույն օրենքի 10-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթներն ուժի մեջ մտնելու օրը: Փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ իրավաբանական անձի ներգրավվածության այն դեպքերի նկատմամբ, որոնք առաջացել են մինչև սույն օրենքի 10-րդ հոդվածն ուժի մեջ մտնելը, տարածվում են մինչ դրա ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները:
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2022 թ. հունիսի 27
Երևան
ՀՕ-179-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական: