Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում՝
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «քրեական հետապնդում իրականացնող մարմինների» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցների» բառերով.
2) 3-րդ մասի «քրեական հետապնդում իրականացնող մարմիններին» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին» բառերով, իսկ «քրեական հետապնդում իրականացնող մարմիններ» բառերը՝ «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններ, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին» բառերով.
3) 4-րդ մասի «Քրեական հետապնդման մարմինների» բառերը փոխարինել «Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցների» բառերով.
4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված տեղեկությունները պահանջելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձինք, պետական, այդ թվում` վերահսկող և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցները պետք է այդ տեղեկությունները լիազոր մարմնին տրամադրեն 10-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ պետական մարմնի հիմնավորված կարծիքով անհրաժեշտ չէ ավելի երկար ժամկետ հարցմանը պատասխանելու համար: Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցները նախաքննության՝ հրապարակումն արգելված տվյալները տրամադրում են, եթե լիազոր մարմնի հարցումը պարունակում է բավարար հիմնավորում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածի կամ դեպքի վերաբերյալ:».
5) 6-րդ մասի «Քրեական հետապնդում իրականացնող մարմինները» բառերը փոխարինել «Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցները» բառերով, իսկ «քրեական գործ հարուցելու» բառերը՝ «քրեական վարույթ նախաձեռնելու» բառերով.
6) 8-րդ մասի՝
ա. 1-ին կետի «հարուցված քրեական գործերի» բառերը փոխարինել «նախաձեռնված քրեական վարույթների» բառերով,
բ. 2-րդ կետի «հարուցված քրեական գործերի քննության» բառերը փոխարինել «նախաձեռնված քրեական վարույթների» բառերով, իսկ «կալանքի տակ գտնվող» բառերը փոխարինել «արգելադրված» բառով,
գ. 3-րդ կետի «հարուցված այն քրեական գործերի» բառերը փոխարինել «նախաձեռնված այն քրեական վարույթների» բառերով,
դ. 4-րդ կետի «հարուցված և դատական քննության փուլում գտնվող քրեական գործերի» բառերը փոխարինել «նախաձեռնված և դատաքննության փուլում գտնվող քրեական վարույթների» բառերով,
ե. 5-րդ կետի «հարուցված քրեական գործերի» բառերը փոխարինել «նախաձեռնված քրեական վարույթների» բառերով, իսկ «և բռնագանձված» բառերը հանել,
զ. 6-րդ կետի «քրեական գործերով» բառերը փոխարինել «քրեական վարույթներով» բառերով: