Հոդված 9. Օրենքի 31-րդ հոդվածում՝
Հոդված 9. Օրենքի 31-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասի՝
ա. 1-ին կետի «190-րդ» բառը փոխարինել «296-րդ» բառով,
բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) իրավաբանական անձի ներկայացուցիչը չի ենթարկվել քրեական պատասխանատվության քրեական հետապնդումը չբացառող հանգամանքների առկայության հետևանքով, բացառությամբ համաներման ակտի ընդունման կամ անձի մահանալու պատճառով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքերի, եթե Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համապատասխանաբար 3-րդ կամ 4-րդ մասով սահմանված ընթացակարգի արդյունքում կայացվել է անմեղության վերդիկտ,».
2) 6-րդ մասի՝
ա. 1-ին կետի «217.1-ին» բառը փոխարինել «310-րդ» բառով,
բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) իրավաբանական անձի ներկայացուցիչը չի ենթարկվել քրեական պատասխանատվության քրեական հետապնդումը չբացառող հանգամանքների առկայության հետևանքով, բացառությամբ համաներման ակտի ընդունման կամ անձի մահանալու պատճառով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքերի, եթե Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համապատասխանաբար 3-րդ կամ 4-րդ մասով սահմանված ընթացակարգի արդյունքում կայացվել է անմեղության վերդիկտ,»: