Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-02-17-ից մինչև 2019-12-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 17. Գրանցման բովանդակությունը

գործել է մինչև 2019-12-21Բացել ARLIS-ում

Հոդված 17. Գրանցման բովանդակությունը

1. Գրանցումը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) գրանցման տևողությունը.

2) ֆիզիկական անձ պարտապանի նույնականացման (անձը հաստատող փաստաթղթի, հանրային ծառայության համարանիշի կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի) տվյալները, անվանումը, հաշվառման վայրը.

3) իրավաբանական անձ պարտապանի անվանումը, գրանցման համարը, հաշվառման վայրը.

4) ապահովված անձի (պարտատիրոջ) նույնականացման (անձը հաստատող փաստաթղթի, հանրային ծառայության համարանիշի կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի) տվյալները, անվանումը, հաշվառման կամ գտնվելու վայրը.

5) շարժական գույքի նկարագիրը, այդ թվում՝ որոշիչ հատկանիշները (տվյալները), գրանցման համարը:

2. Գրանցումը կարող է կատարվել մեկից ավելի պարտապանի (համապարտ պարտապանի) և մեկից ավելի ապահովված անձի (համիրավ պարտատիրոջ) վերաբերյալ:

3. Գրանցումը կարող է վերաբերել մեկից ավելի ծանրաբեռնվածությունների կամ մեկից ավելի պայմանագրերի կամ սահմանափակումների:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։