Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-02-17-ից մինչև 2019-12-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 20. Ժամկետը երկարաձգելու դիմումը

գործել է մինչև 2019-12-21Բացել ARLIS-ում

Հոդված 20. Ժամկետը երկարաձգելու դիմումը

1. Գրանցման ժամկետը կարող է երկարաձգվել միայն դիմումի ներկայացմամբ, որում նշվում են՝

1) առաջնային գրանցման համարը և շարժական գույքի համարը.

2) գրանցման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ պարտապանի գրավոր համաձայնությունը, որը ենթակա է նոտարական վավերացման:

2. Ժամկետը երկարաձգելու մասին դիմումը կարող է ներկայացվել գրանցման ուժի մեջ լինելու ժամանակահատվածում։

3. Ժամկետը երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու դեպքում գրանցումը շարունակում է մնալ ուժի մեջ մինչև դիմումում նշված ժամանակահատվածը կամ այլ հիմքերով դադարումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։