Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 9. Պետական տուրքը և լիազոր մարմնի կողմից հավելյալ ծառայությունների վճարովիությունը
Հոդված 9. Պետական տուրքը և լիազոր մարմնի կողմից հավելյալ ծառայությունների վճարովիությունը
1. Սույն օրենքով նախատեսված գրանցման և այլ ծառայությունների համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով և կարգով:
2. Լրացուցիչ մատուցվող ծառայությունների տեսակները և ծառայությունների վճարների չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։