Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-12-21-ից մինչև 2020-04-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 18. Գրանցման տևողությունը և ժամկետի ավարտի հետևանքները

գործել է մինչև 2020-04-03Բացել ARLIS-ում

Հոդված 18. Գրանցման տևողությունը և ժամկետի ավարտի հետևանքները

1. Գրանցամատյանում գրանցումն ուժի մեջ է դրա մեջ նշված ժամկետում: Գրանցումն ուժը կորցնում է դրանում նշված ժամկետի ավարտին, եթե մինչև այդպիսի գրանցման ժամկետի ավարտը չի ներկայացվում դրա ժամկետը երկարաձգելու մասին դիմում:

2. Ապահովված իրավունքի առարկա շարժական գույքի վաճառքի, փոխանակման, այլ ձևով օտարման կամ վարձակալության դեպքում ապահովված իրավունքի վերաբերյալ գրանցումը շարունակում է ուժի մեջ մնալ օտարումից հետո՝ անկախ ապահովված անձի՝ նման օտարմանը տեղյակ լինելու կամ համաձայնություն տալու հանգամանքից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

3. Այլ գրավոր համաձայնության բացակայության դեպքում պարտապանի կողմից ապահովված իրավունքի առարկա հանդիսացող շրջանառության մեջ գտնվող գույքն օտարելու ժամանակ գրանցված ապահովված իրավունքը տարածվում է այդ առարկայի օտարումից ստացված միջոցների վրա, որի համար լրացուցիչ գրանցում չի պահանջվում։

4. Գրանցումը չի տարածվում այն անձի վրա, որն ապահովված իրավունքի առարկան ձեռք է բերել հատուցման դիմաց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։