Հոդված 32. Հանրային աշխատանքներ կատարելը
Հոդված 32. Հանրային աշխատանքներ կատարելը
1. Հանրային աշխատանքների կատարումը դատական ակտի հիման վրա ապահովում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը` իր որոշած վայրերում:
2. Հանրային աշխատանքների դատապարտված անձը (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) պարտավոր է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանում ներկայանալ դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` յոթ օրվա ընթացքում:
Դատապարտյալը հանրային աշխատանքների ներգրավվում է, և նշանակված պատիժը կատարվում է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում: Հանրային աշխատանքների կատարման ընթացքում պատժի կատարումը կարող է մինչև մեկ տարի ժամկետով ընդհատվել ոչ ավելի, քան մեկ անգամ:
Հանրային աշխատանքների ներգրավման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Դատապարտյալի հաշվառումը, պատիժը կրելու կարգն ու պայմանները պահպանելու նկատմամբ հսկողությունն իրականացնում է, ինչպես նաև պատիժը կրելու կարգը և պայմանները նրան բացատրում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը:
(32-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն, փոփ., խմբ. 01.06.06 ՀՕ-120-Ն)