Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-22-ից մինչև 2006-12-30։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 7 · ՀԱՆՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 34. Վերահսկողությունը հանրային աշխատանքների կատարման նկատմամբ

գործել է մինչև 2006-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 34. Վերահսկողությունը հանրային աշխատանքների կատարման նկատմամբ

1. Դատապարտյալի համար որոշված աշխատանքների կատարումը վերահսկելու նպատակով ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը վարում է հանրային աշխատաժամերի հաշվառման քարտ, որը լրացնում, ստորագրում և կնքում է տվյալ աշխատանքները կազմակերպող մարմնի կամ կազմակերպության վարչակազմը:

2. Դատապարտյալը պարտավոր է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանմանը տեղեկացնել հանրային աշխատանքները կատարելու մասին: Հանրային աշխատանքները կատարելու, դրանք ոչ պատշաճ կատարելու կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելուց խուսափելու մասին ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանմանը կարող է տեղեկացնել նաև տվյալ աշխատանքները կազմակերպող մարմնի կամ կազմակերպության վարչակազմը:

3. Հանրային աշխատաժամերի հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(34-րդ հոդվածը փոփ., խմբ. 08.07.05 ՀՕ-161-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։