ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ: ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄԳլուխ 19 · ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ
Հոդված 120. Վերահսկողությունը պատժից ազատված անձանց նկատմամբ
Հոդված 120. Վերահսկողությունը պատժից ազատված անձանց նկատմամբ
Օրենքով նախատեսված դեպքերում պատժից ազատված անձանց վարքագծի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(120-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն)