ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 հունիսի 2022 թ.
ք. Երևան N 37-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի ԹԻՎ 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 17-ի «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկելու մասին դիմումների ձևերը սահմանելու մասին» N 28-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)
1) վերնագրում «տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին» բառերից հետո լրացնել «և տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետներին» բառերով,
2) «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերով,
3) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով. «3) ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի կողմից ներկայացվող դիմումի ձևը` համաձայն N 3 հավելվածի։»
4) 3-րդ կետի 1-ին պարբերությունում, 4-րդ և 5-րդ կետերում «ոչ ուշ, քան 10 օր առաջ» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան 12 օր առաջ» բառերով,
5) 3-րդ կետի 1-ին պարբերությունը «տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի» բառերից հետո լրացնել «, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի» բառերով, 2-րդ պարբերությունը «տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին» բառերից հետո լրացնել «, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետին» բառերով, իսկ «տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ» բառերից հետո լրացնել «կամ տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետ» բառերով,
6) 4-րդ և 5-րդ կետերում, 1-ին և 2-րդ հավելվածներում «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով։
2. Որոշումը լրացնել նոր՝ N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2022թ. հունիսի 30-ի N 37-Ն որոշման
«Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2016թ. հունիսի 17-ի N 28-Ն որոշման
________________________________________________________
(նշվում է ընտրողների ցուցակը վարող լիազոր մարմնի անվանումը
ԴԻՄՈՒՄ
Ես՝ _________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
անձը հաստատող փաստաթուղթ` ___________________, տրված` ______________________
(սերիա, համար) (օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից)
հաշվառված՝________________________________________________________________
(հաշվառման վայրը՝ նշվում է նաև մարզը, համայնքը)
նշանակված եմ թիվ _____________ տեղամասային ընտրական հանձնաժողովում՝
(նշվում է ընտրական տեղամասի համարը)
որպես տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետ:
Հիմք ընդունելով Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար, խնդրում եմ իմ տվյալները ժամանակավորապես հանել ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ընդգրկել այն թիվ _______ ընտրական տեղամասի` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:
Դիմող` _______________________________
(անունը, հայրանունը, ազգանունը) ________________
(ստորագրություն)
«____» _______________ 20 թ.»
Պաշտոնական հրապարակման օրը՝ 01 հուլիսի 2022 թվական: