Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

30 հունիսի 2022 թ.

ք. Երևան N 41-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի փետրվարի 22-ի «Ընտրողների էլեկտրոնային ցուցակները տեխնիկական սարքավորման մեջ ներբեռնելու, տեխնիկական սարքավորման ծրագրային ապահովման տեխնիկական վերստուգումն ու ընտրողների էլեկտրոնային ցուցակի նախապատրաստման վերահսկողությունը կազմակերպելու, տեխնիկական սարքավորումներն սպասարկելու, գործարկելու և տեխնիկական սարքավորումների հիշողության կրիչներն օգտագործելու ու պահպանելու կարգը սահմանելու մասին» N 44-Ն որոշման

1) հավելվածի 2-րդ կետում «7 օր» բառերը փոխարինել «8 օր» բառերով,

2) հավելվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ կետերում «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով,

3) հավելվածի 6-րդ կետում «մասնագետների խմբին (այսուհետ՝ մասնագետների խումբ)» բառերը փոխարինել «մասնագետներին (այսուհետ՝ աջակցման կենտրոնի մասնագետ)» բառերով,

4) հավելվածի 8-րդ կետի առաջին պարբերությունում «մասնագետների խմբերին» բառերը փոխարինել «աջակցման կենտրոնի մասնագետներին» բառերով,

5) հավելվածի 10-րդ կետում «Մասնագետների խումբը» բառերը փոխարինել «Աջակցման կենտրոնի մասնագետը» բառերով,

6) հավելվածի 11-րդ կետում «հիշողության կրիչները տեղադրելու աշխատանքներին» բառերը փոխարինել «հիշողության կրիչները տեղադրելու աշխատանքներին՝» բառերով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 01 հուլիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։