Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

9 ապրիլի 2018 թ.

ք. Երևան N 13-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Սահմանել նախաձեռնող խումբ կազմավորելու և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշման ձևը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյան

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2018 թ. ապրիլի 9-ի N 13-Ն որոշման

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________________________________ ՆԱԽԱԳԻԾԸ (ՀԱՐՑԸ)

նշվում է նախագծի (հարցի) անվանումը

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«____» ___________ 20 թվականի

_______________________________

նշվում է ընդունման վայրը

Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով` ներքոստորագրյալներս

ՈՐՈՇՈՒՄ ԵՆՔ.

1. ___________________________________________________

նշվում է նախագծի (հարցի) անվանումը նախագիծը (հարցը) քաղաքացիական

նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով կազմավորել նախաձեռնող խումբ:

2. Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակել ____________________________________: նշվում է լիազոր ներկայացուցչի անունը, հայրանունը, ազգանունը

Նախաձեռնող խմբի անդամներ.1

1.____________________________________ նախաձեռնող խմբի անդամի անունը, հայրանունը, ազգանունը ______________________________

անձը հաստատող փաստաթղթի տվյալները ______________________________

ստորագրությունը

...

25.____________________________________ նախաձեռնող խմբի անդամի անունը, հայրանունը, ազգանունը ______________________________

անձը հաստատող փաստաթղթի տվյալները ______________________________ ստորագրությունը

---------------------------------------------------------------- թվականին, ես, --------------------------------------------------------- նոտարական տարածքի նոտար ----------------------------------ս, վավերացնում եմ ----------------------------------------------ի ստորագրությունների իսկությունը, որոնք կատարվել են իմ ներկայությամբ: Փաստաթուղթը ստորագրողների ինքնությունը և գործունակությունը ստուգված են:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն՝ հաստատում եմ ֆիզիկական անձանց կողմից կատարված ստորագրությունների իսկությունը, այլ ոչ թե փաստաթղթում շարադրված փաստերը:

Գրանցված է գրանցամատյան թիվ --------------- ով

Գանձված է պետական տուրք --------------------------- և ծառայության վճար -------------------------- համաձայն՝ «Պետական տուրքի մասին» և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքների:

Նոտար՝ ---------------------------------------- ՀՀ Զինանշանի պատկերով կնիք

______________

.1Սույն որոշումը ստորագրում են առնվազն 25 քաղաքացի, որոնց ստորագրությունները վավերացվում են նոտարական կարգով:

(հավելվածը փոփ. 30.06.22 N 46-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։