ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2022 թվականի N 1002-Ն
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ. ՏՐԱՆՇ-1, ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 19-ին կնքված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-1» վարկային համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-1» ներդրումային ծրագրով կազմել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի ազդեցության գոտում գտնվող գույքերի Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:
Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում շինարարական աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա գույքերի սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրականացում չի կարող ապահովվել` առանց ճանապարհի կառուցման տվյալ հատվածում գտնվող գույքերի օտարման, իսկ նախքան դրանց նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելը՝ անհրաժեշտ է կատարել նախնական ուսումնասիրման աշխատանքներ՝ հետևյալ հիմնավորումներով՝
1) Երևան քաղաքում ճանապարհային ցանցի գոյություն ունեցող իրավիճակը կտրուկ նվազեցնում է քաղաքում տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը.
2) Երևան քաղաքում ճանապարհային ցանցի գոյություն ունեցող իրավիճակը հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարման.
3) Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված սույն կետում նշված ճանապարհահատվածի կառուցման արդյունքում զգալի կբեռնաթափվի Երևան քաղաքի կենտրոնը՝ էապես կրճատելով երթևեկության տևողությունն և նվազեցնելով խցանումները:
2. Նախքան Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը՝ կատարել գույքերի նախնական ուսումնասիրում՝ սույն որոշման հավելվածում նշված հասցեներում (գտնվելու վայրը):
3. Գույքերի օտարման համար պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակել Երևանի քաղաքապետին և վերջինիս լիազորել սույն որոշման 2-րդ կետում նշված նախնական ուսումնասիրման աշխատանքների ընթացքում հանդես գալու Հայաստանի Հանրապետության անունից:
4. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 2-րդ կետում նշված գույքերի ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ օտարման գործառույթներ համակարգողը և պատասխանատու լիազոր մարմինը՝ Երևանի քաղաքապետը.
2) գույքերի նախնական ուսումնասիրումն իրականացվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում.
3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2023 թվականի հունիսի 15-ն է.
4) նախնական ուսումնասիրման ընթացքում կատարվելիք գործողություններն են՝
ա. գույքերի ներքին և արտաքին չափագրումը,
բ. գույքերի տեղազննությունը, ֆոտո և տեսաամրագրումը,
գ. ծառերի, մշակաբույսերի տեղազննությունը և հաշվառումը,
դ. բարելավումների տեղազննությունը և հաշվառումը,
ե. մարդահամար և սոցիալ-տնտեսական հետազոտության անցկացումը,
զ. ազդեցության ենթարկված անձանց, նրանց ընտանիքի անդամների (անձնագիր, սոցիալական քարտ և այլն), գույքերի (սեփականության վկայական, վարձակալության պայմանագիր, գլխավոր հատակագիծ և այլն) վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի տեսածրումը (սկան) և հավաքագրումը,
է. ուսումնասիրված գույքերի նկարագրության արձանագրությունների կազմումը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նախնական ուսումնասիրման մասին» N 200-Ն որոշումը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
01.07.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
հունիսի 30-ի N 1002-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ. ՏՐԱՆՇ-1 ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱ-ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ
NN
ը/կ Վարչական
շրջանը Կադաստրային
ծածկագիրը Գույքի հասցեն
1. Շենգավիթ 01-011-0060-0109 Արշակունյաց պողոտա 39/12
2. Շենգավիթ 01-011-1494-0001
3. Շենգավիթ 01-011-0055-0116
4. Շենգավիթ 01-011-0055-0117
5. Շենգավիթ 01-011-0055-0118
6. Շենգավիթ 01-011-0055-0143 Արշակունյաց պողոտա 25/1
7. Շենգավիթ 01-011-1491-0001
8. Շենգավիթ 01-011-0062-0002
9. Շենգավիթ 01-011-0062-0001
10. Շենգավիթ 01-011-1490-0001
11. Շենգավիթ 01-011-0054-0094
12. Շենգավիթ 01-011-0054-0095
13. Շենգավիթ 01-011-0054-0089
14. Շենգավիթ 01-011-0054-0127
15. Շենգավիթ 01-011-0054-0169 Արշակունյաց պողոտա 28/27
16. Շենգավիթ 01-011-0054-0085
17. Շենգավիթ 01-011-0054-0084
18. Շենգավիթ 01-011-0054-0083 Կաշեգործների փողոց 468 տան մոտ Ա/Տ
19. Շենգավիթ 01-011-0054-0143 Կաշեգործների փողոց 468/2 բնակելի տուն
20. Շենգավիթ 01-011-0054-0144 Կաշեգործների փողոց 468 բնակելի տուն
21. Շենգավիթ 01-011-0054-0081
22. Շենգավիթ 01-011-1487-0001
23. Շենգավիթ 01-011-0066-0136 Կաշեգործների փողոց 462 բնակելի տուն
24. Շենգավիթ 01-011-0066-0132
25. Շենգավիթ 01-011-0066-0131
26. Շենգավիթ 01-011-0066-0130 Կաշեգործների փողոց 468/1 բնակելի տուն
27. Շենգավիթ 01-011-0066-0127
28. Շենգավիթ 01-011-0066-0126
29. Շենգավիթ 01-011-0066-0170 Կաշեգործների փողոց 448 բնակելի տուն
30. Շենգավիթ 01-011-0066-0171
31. Շենգավիթ 01-011-0066-0125 Կաշեգործների փողոց 446 բնակելի տուն
32. Շենգավիթ 01-011-0066-0120 Կաշեգործների փողոց 438 բնակելի տուն
33. Շենգավիթ 01-011-0066-0134 Կաշեգործների փողոց 472 բնակելի տուն
34. Շենգավիթ 01-011-0066-0133
35. Շենգավիթ 01-011-0066-0129 Կաշեգործների փողոց 452 բնակելի տուն
36. Շենգավիթ 01-011-0066-0128 Կաշեգործների փողոց 450 բնակելի տուն
37. Շենգավիթ 01-011-0066-0208
38. Շենգավիթ 01-011-0066-0124 Կաշեգործների փողոց 444 բնակելի տուն
39. Շենգավիթ 01-011-1486-0002
40. Շենգավիթ 01-011-1486-0001
41. Շենգավիթ 01-011-0067-0019 Կույբիշևի 18/1
42. Շենգավիթ 01-011-0067-0020
43. Շենգավիթ 01-011-1465-0001
44. Շենգավիթ 01-011-0090-0001
45. Շենգավիթ 01-011-0066-0166
46. Շենգավիթ 01-011-0066-0137 Կաշեգործների փողոց 480
47. Շենգավիթ 01-011-0066-0167
48. Շենգավիթ 01-011-0066-0164 Կաշեգործների փողոց 478
49. Շենգավիթ 01-011-0067-0031
50. Շենգավիթ 01-011-0066-0123
51. Շենգավիթ 01-011-0066-0121 Կաշեգործների փողոց 442
52. Շենգավիթ 01-011-0066-0119
53. Շենգավիթ 01-011-0066-0117 Կաշեգործների փողոց 436
54. Շենգավիթ 01-011-0054-0122
55. Շենգավիթ 01-011-0054-0080 Կաշեգործների փողոց 269
56. Կենտրոն 01-006-0702-0234
57. Կենտրոն 01-006-1151-0001
58. Կենտրոն 01-006-0712-0004
59. Կենտրոն 01-006-0712-0030
60. Կենտրոն 01-006-0992-0001
61. Կենտրոն 01-006-0712-0065 Էջմիածնի հին խճուղի 109
62. Կենտրոն 01-006-0712-0053 Էջմիածնի հին խճուղի 109
63. Կենտրոն 01-006-0712-0023
64. Կենտրոն 01-006-0711-0403
65. Կենտրոն 01-006-0711-0394
66. Կենտրոն 01-006-0711-0395
67. Կենտրոն 01-006-0986-0001
68. Կենտրոն 01-006-0712-1027
69. Կենտրոն 01-006-0708-0016
70. Կենտրոն 01-006-0708-0018 Էջմիածնի հին խճուղուն հարող տարածքի
հողամաս
71. Կենտրոն 01-006-0708-0052 Ծովակալ Իսակովի պողոտա 15/9
72. Կենտրոն 01-006-0708-0051 Ծովակալ Իսակովի պողոտա 13/17
73. Կենտրոն 01-006-0708-0029 Ծովակալ Իսակովի պողոտա 13/6
74. Մալաթիա-
Սեբաստիա 01-007-1432-0001
75. Մալաթիա-
Սեբաստիա 01-007-0510-0001
76. Մալաթիա-
Սեբաստիա 01-007-0510-0008 Ծովակալ Իսակովի պողոտա 12/1
77. Մալաթիա-
Սեբաստիա 01-007-0510-0005 Դալմայի այգիներում գտնվող հողամաս
78. Մալաթիա-
Սեբաստիա 01-007-0510-0003 Դալմայի այգիներում գտնվող հողամաս
79. Մալաթիա-
Սեբաստիա 01-007-0510-0006 Դալմայի այգիներում գտնվող հողամաս
80. Մալաթիա-
Սեբաստիա 01-007-1362-0001
81. Մալաթիա-
Սեբաստիա 01-007-0511-0001
82. Մալաթիա-
Սեբաստիա 01-007-1364-0001
83. Մալաթիա-
Սեբաստիա 01-007-0512-0001 Դալմայի այգիներում գտնվող հողամաս
84. Մալաթիա-
Սեբաստիա 01-007-0512-0130 Դալմայի այգիներում գտնվող 267
հողամաս
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
01.07.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 01 հուլիսի 2022 թվական: