Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունվարի 2017 թվականի թիվ 7 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հորատանցքերի ստորգետնյա վերանորոգման համար կայանք, որը մոնտաժված է անվավոր տեսակի ինքնագնաց շասսիի վրա, բայց դրա հետ կառուցվածքային կերպով միավորված չէ և դրա հետ միասին միասնական մեխանիկական ագրեգատ չի կազմում, ունի տրանսպորտային միջոցի հատկանիշներ (շարժիչ, փոխանցման տուփ, արագությունների փոխարկման կառավարում, ղեկային կառավարում, արգելակներ), որում ինքնագնաց շասսիի երթևեկման կառավարման, շարժիչի գործարկման և կանգառքի միջոցները գտնվում են վարորդի խցիկում, իսկ վերանորոգման սարքավորումների կառավարումն իրականացվում է հատուկ վահանակից, որը գտնվում է ինքնագնաց շասսիի շրջանակի վրա, սարքավորված է ստորգետնյա վերանորոգման աշխատանքներ կատարելու համար սարքավորումներով, ներառյալ՝ հորատումը և իջեցման-ամբարձման գործողությունները՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8705 20 000 ենթադիրքում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։