Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-26-ից մինչև 2016-12-15։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2016-12-15-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸԳլուխ 12 · ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 76. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը

գործել է մինչև 2016-12-15ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 76. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը

1. Ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձն կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի: Ընդ որում, անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել լրացուցիչ պատժից: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանը հաշվի է առնում նաև դատապարտվածի կողմից տուժողին պատճառված վնասը հարթելու հանգամանքը:

2. Պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանն անձի վրա կարող է դնել սույն օրենսգրքի 70-րդ հոդվածի հինգերորդ մասով նախատեսված պարտականությունները, որոնք անձը պետք է կատարի պատժի չկրած մասի ընթացքում:

3. Պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝

1) ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը.

2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը.

3) առանձնապես ծանր հանցագործության, բացառությամբ սույն մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործությունների համար, ինչպես նաև նախկինում պայմանական վաղաժամկետ ազատված անձի (եթե պայմանական վաղաժամկետ ազատումը վերացվել է սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված հիմքերով) նկատմամբ նշանակված պատժի ոչ պակաս, քան երկու երրորդը.

4) սույն օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասով, 132-րդ հոդվածի երկրորդ, երրորդ մասերով, 132.2-րդ հոդվածի երկրորդ, երրորդ մասերով, 138-րդ հոդվածի երրորդ մասով, 139-րդ հոդվածի երրորդ մասով, 175-րդ հոդվածի երրորդ մասով, 217-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 218-րդ հոդվածի երրորդ մասով, 221-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 222-րդ հոդվածի առաջին մասով, 266-րդ հոդվածի երրորդ մասով, 269-րդ հոդվածի երրորդ մասով, 299-րդ հոդվածի առաջին մասով, 305-րդ հոդվածով, 384-րդ հոդվածի երկրորդ մասով, 387-րդ հոդվածի երկրորդ մասով, 388-րդ հոդվածի երկրորդ մասով, 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի առաջին և երրորդ մասերով, 391-րդ հոդվածի երրորդ մասով, 392-րդ, 393-րդ և 394-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար նշանակված պատժի ոչ պակաս, քան երեք քառորդը:

4. Ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժի փաստացի կրած ժամկետը չի կարող երեք ամսից պակաս լինել:

5. Ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա պատիժը հետագա կրելու կարիքը չունի և փաստորեն կրել է ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին:

(պարբերությունն ուժը կորցրել է 09.06.04 ՀՕ-97-Ն)

6. Եթե պատժի չկրած մասի ընթացքում դատապարտյալը՝

1) չարամտորեն խուսափում է պայմանական վաղաժամկետ ազատելիս դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունները կատարելուց, ապա դատարանը, դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի միջնորդությամբ, որոշում է կայացնում պայմանական վաղաժամկետ ազատումը վերացնելու և պատժի չկրած մասն ի կատար ածելու մասին.

2) կատարում է անզգույշ հանցանք, ապա պայմանական վաղաժամկետ ազատումը պահպանելու կամ վերացնելու հարցը լուծում է դատարանը.

3) կատարում է դիտավորյալ հանցանք, ապա դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված կանոններով: Նույն կանոններով պատիժ է նշանակվում, եթե կատարվել է անզգույշ հանցանք, և դատարանը վերացնում է պայմանական վաղաժամկետ ազատումը:

7. Եթե ցմահ ազատազրկում կրող անձը դիտավորյալ այնպիսի նոր հանցանք է կատարել, որի համար նշանակվում է ազատազրկում, ապա սույն հոդվածի հինգերորդ մասում նշված ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև նոր պատժի ժամկետը լրանալը:

(76-րդ հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-26-Ն, փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, 16.12.05 ՀՕ-33-Ն, 25.05.06 ՀՕ-68-Ն, 01.06.06 ՀՕ-119-Ն, 28.11.07 ՀՕ-275-Ն, լրաց. 01.03.11 ՀՕ-69-Ն)

(76-րդ հոդվածը 17.05.16 ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ և լրացմամբ ուժի մեջ կմտնի և կկիրառվի 01.01.2018 թ.)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։