ՄԱՐԴՈՒ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 20 · ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 172. Խնամակալի կամ հոգաբարձուի իրավունքները չարաշահելը
Հոդված 172. Խնամակալի կամ հոգաբարձուի իրավունքները չարաշահելը
Խնամակալությունը կամ հոգաբարձությունը շահադիտական կամ այլ անձնական դրդումներով օգտագործելը կամ խնամարկյալին դիտավորությամբ առանց հսկողության կամ անհրաժեշտ օգնության թողնելը, որն առաջացրել է խնամարկյալի իրավունքների և օրինական շահերի էական սահմանափակում՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
(172-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)