Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-07-01-ից մինչև 2018-01-01։Բացել գործող տեքստը
ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸԳլուխ 12 · ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 77. Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 77. Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը

1. Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկում կրող անձի պատժի չկրած մասը դատարանը կարող է փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված և պատճառված վնասը հարթելու հանգամանքները: Ընդ որում, անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել լրացուցիչ պատժից:

2. Պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով դատապարտյալի կողմից պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը փաստացի կրելուց հետո:

3. Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելիս դատարանը կարող է ընտրել սույն օրենսգրքի 49-րդ հոդվածում նշված պատիժներին համապատասխան ցանկացած ավելի մեղմ պատժատեսակ՝ յուրաքանչյուր պատժատեսակի համար սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում:

(77-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-62-Ն)

(77-րդ հոդվածը 17.05.16 ՀՕ-49-Ն օրենքի 2-րդ հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.2018 թ.)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։